Կառավարության նոյեմբերի 8-ի նիստում գործադիրը հավանություն տվեց օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիներին վերաբերող ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագծին: Այդ փոփոխություններով առաջարկվում է ՀՀ օրենքի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայության զորակոչից խուսափած և 27 տարին լրացած ՀՀ քաղաքացիների նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով երկարաձգել «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» …

