«Ռեյտինգային ընտրակարգով մենք կարողացանք կազմակերպել լավագույն խորհրդարանական ընտրությունները նորագույն պատմության մեջ»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ հակադարձելով կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի ունեցած վերապահումներին՝ կապված ռեյտինգային ընտրակարգի հետ: Հիշեցնենք՝ ՀՅԴ-ն առաջիկայում Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու փաթեթ է ներկայացնելու, որով առաջարկելու է հանել ռեյտինգային ընտրակարգը: Շարմազանովի խոսքով՝ ՀՀԿ-ն չի պատրաստվում հրաժարվել ռեյտինգային գործող …