Ադրբեջանում Մարդու իրավունքների ոլորտը կայուն չէ, Հայաստանում լուրջ առաջընթաց կա. Amnesty International

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանի կառավարությունն իր գործողություններով ցանկանում է միանշանակ ցույց տալ բոլորին, որ չի հանդուրժելու որևէ քննադատություն իր հասցեին, այսօր առավոտյան Վաշինգտոնում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել է Amnesty International իրավապաշտպան միջազգային կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Դանիել Բալսոնը. տեղեկացնում է amerikayidzayn.com-ը:

«Կասկած չկա, որ Ադրբեջանում մարդու իրավունքների ոլորտի վիճակը սարսափելի է. հիմնարար ազատություններն ու մարդու իրավունքներն անընդհատ խախտվում են Ադրբեջանի կառավարության կողմից ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ սահմաններից դուրս»,- նշել է Բալսոնը։

Վաշինգտոնի ազգային մամուլի ակումբում կայացած ասուլիսը նվիրված է եղել Ադրբեջանում ձերբակալված լրագրող և բլոգեր Մեհման Հուսեյնովին, որը արդեն 15 օր է հացադուլ է հայտարարել: Հուսեյնովին ձերբակալել էին երկու տարի առաջ՝ 2017-ի հունվարին, այն բանից հետո, երբ երիտասարդ լրագրողը համացանցում հրապարակել  էր Ադրբեջանի մի շարք բարձրաստիճան պետական պաշտոնյաների շքեղ տների լուսանկարները:

Լրագրողի եղբայրը՝ իրավապաշտպան Էմին Հուսեյնովը, միջոցառման ընթացքում կոչ է  արել միջազգային կառույցներին ավելի ակտիվ լինել Ադրբեջանի քաղաքացիական հասարակության զարգացման աջակցության գործում: Ըստ նրա՝ երկրի իշխանությունները չեն հարգում սեփական օրենքներն ու կառույցն օգտագործում ոչ թե արդարադատություն իրականացնելու, այլ սեփական թշնամիներին պատժելու նպատակով։

Նույն կարծիքն է արտահայտել նաև Amnesty International-ի ներկայացուցիչը։

«Ամերիկայի Ձայնի» հետ զրույցում, Դանիել Բալսոնը խոսել է նաև Հայաստանում մարդու իրավունքների ոլորտի մասին՝ ընդգծելով, որ երկրում տեղի ունեցած թավշյա հեղափոխության արդյունքում իշխանության խաղաղ փոխանցումը տպավորիչ էր:

«Մենք սա դիտարկում ենք որպես երկրի քաղաքացիական հասարակության լուրջ առաջընթաց։ Այդուհանդերձ, դեռ մի շարք խնդիրներ կան, որոնք մտահոգում են իրավապաշտպաններին»,- նշել է Բալսոնը:

Այդ խնդիրների թվում քաղաքացիների նկատմամբ նախաքննական ձերբակալությունների կիրառումն է, երբ մարդկանց մինչ դատն ազատազրկելու ավանդույթը մնում է: Մեկ այլ խնդիր է նաև սեռական փոքրամասնությունների իրավունքների անբավարար ապահովումը։

«Սեռական փոքրամասնությունների իրավունքները մեծ խնդիր են ամբողջ տարածաշրջանի համար: Նրանց հաճախ զրպարտում և մեկուսացնում են՝ զրկելով սեփական իրավունքներն իրականացնելու հնարավորությունից»,- ընդգծել է Amnesty International-ի տնօրենը: