Մենք պետք է պարալիզացնենք, կաթվածահար անենք ողջ պետական համակարգը, և իշխանությունը պետք է անցնի ժողովրդին. Ֆրանսիայի հրապարակում ելույթ ունենալիս ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը: Ընդդիմադիր գործիչը կոչ արեց շրջափակել հանրապետության մարզկենտրոնների շենքերը, քաղաքապետարանները, գյուղապետարանները. «Երեկ մեզ կարողացան դիմադրել ողջ ուժերը կենտրոնացնելով, ուստի մենք պետք է ցանցային պայքար սկսենք, որպեսզի Սերժ Սարգսյանը …