Սահմանադրությունը փոխելու ստորագրահավաք է սկսվել, ՕԵԿ նախկին պատգամավորը քաղաքական ուժերին հրավիրում է համագործակցության

Լուրեր

20.10.2026 | 14:52
Թեղուտի հանքավայրի պղինձը կուղղվի ԱՄՆ՝ Չինաստանի փոխարեն․ Սոկոլովը մտադիր է ամրապնդել ՀՀ-ԱՄՆ գործընկերությունը
20.10.2026 | 14:40
«Վարչապետ Փաշինյանը պետք է չափազանց զգույշ լինի»․ Հայաստանի հարցերով ԵԽ զեկուցող
20.10.2026 | 14:34
ՀՖՖ-ն մանրամասներ է ներկայացրել ՀՖՖ արտահերթ ժողով հրավիրվելու վերաբերյալ
20.10.2026 | 14:25
Հեգսեթը չհայտարարված այց է կատարել Իսրայել և հանդիպել Նեթանյահուին
20.10.2026 | 14:17
Անգլիայի 5 լիգաներում հաղթանակ չունեցող միակ թիմ «Տոտենհեմը» հաղթել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 14:14
Հայաստանում օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով․ սպասվում են անձրև և ամպրոպ
20.10.2026 | 14:05
ՔՊ-ն ԿԲ խորհրդի անդամի պաշտոնում առաջադրել է Սևակ Միքայելյանի թեկնածությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:58
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են ՌԴ Տամբովի մարզը․ հարված է հասցվել «Դրուժբա» նավթամուղի ենթակառուցվածքին
20.10.2026 | 13:50
ՄԻՊ-ը կարևորում է ներառական միջավայրի ձևավորումն ու երեխաների ինքնադրսևորման հնարավորությունների խթանումը
20.10.2026 | 13:48
Միքայել Խաչատրյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
20.10.2026 | 13:40
Ալբերտա նահանգի բնակիչները քվեարկել են Կանադայի կազմում մնալու օգտին՝ մերժելով անկախության հանրաքվեի ծրագիրը
20.10.2026 | 13:31
Հայաստանից 908,6 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր․ արտահանման աշխարհագրությունն ընդլայնվել է․ ԱԳՄԱ
20.10.2026 | 13:27
Արթուր Ղարիբյանն օգնել է «Ռոդինային» խուսափել պարտությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.10.2026 | 13:19
Հայկական 36 ընկերություն մասնակցում է Փարիզում անցկացվող սննդարդյունաբերության միջազգային ցուցահանդեսին
20.10.2026 | 13:07
Հավատացած ենք, որ Yerevan Pathway-ը նպաստավոր կլինի գենդերարձագանքող սկզբունքներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Օրինաց երկիր» կուսակցությունից նախկին պատգամավոր, «Փոխենք միասին» նախաձեռնողական խմբի  անդամ Հովհաննես Մարգարյանն առաջարկում է փոխել գործող Սահմանադրությունը, քանի որ այն հինգ տարով ՀՀ քաղաքացիներին զրկում է քաղաքական կյանքին մասնակցելու իրենց իրավունքից։

Այս մասին այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ այս Սահմանադրության հետևանքով է, որ քաղաքացիները մինչև հաջորդ ընտրություն որևէ կերպ չեն կարող ազդել քաղաքական գործընթացների վրա։

«Սուպերնախագահական մոդելը փոխարինվեց սուպերվարչապետականով: Հարկավոր է սահմանադրական բարեփոխումներ անցկացնել և վերադարձնել այն դրույթները, որոնցով պետության ղեկավարը անվտանգության, տարածքային ամբողջականության և անկախության երաշխավորն է, ինչն այժմ Սահմանադրությունում չկա: Բացի այդ, անհրաժեշտ է դրույթ մտցնել, որը թույլ կտա երկրի ղեկավարին հետ կանչելու մեխանիզմներ ստեղծել», – ասաց նա՝ շեշտելով, որ դրա համար պետք է 45 օրում 200 հազար ստորագրություն հավաքել:

Հրանտ Մարգարյանը նշեց, սակայն, որ այդքան օրում հնարավոր չէ  այդ քանակի ստորագրություն հավաքել, և այդ ժամկետներն անտրամաբանական են։

«Օրենքի փոփոխութուն է անհրաժեշտ և հարկավոր է նույն ժամանակահատվածում 50 հազար ստորագրություն հավաքել: Մեր խումբը պատրաստվում է ստորագրությունները հավաքելու գործընթացը սկսել», – ասաց նա՝ ընդգծելով, որ այդ հարցում պատրաստ են համագործակցել խնդրով հետաքրքրվող  քաղաքական ուժերի հետ։