ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մանիպուլացնող հայտարարություններ է արել․ ներկա և նախկին պաշտոնյաներին խորհուրդ եմ տալիս չհետևել նրա օրինակին․ Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 23:30
Որքան զբոսաշրջիկ է Հայաստան այցելել հոկտեմբերին. կոմիտեն տվյալներ է հրապարակել
09.11.2026 | 23:24
Փոխադարձ ճանաչել Հայաստան-Իրան ժամանակակից արվեստը. Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Իրանի փոխախագահին
09.11.2026 | 23:17
«Մեկ ազգ, երկու պետություն», թե՞ «Մենք երկու պետություն ենք, և ոչ ոք չպետք է մոռանա դա»․ ինչո՞ւ են լարվել Էրդողանի և Ալիևի հարաբերությունները․ անդրադարձ
09.11.2026 | 23:03
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը վստահեցնում է՝  ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մանիպուլացնող հայտարարություններ է  արել իրենց ծառայության կողմից ԵՊՀ-ում անցկացված ուսումնասիրությունների վերաբերյալ։ Այս մասին այսօր ասաց ծառայության պետը՝ հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ։

«Արամ Սիմոնյանը հրավիրել էր շտապ ասուլիս և հայտարարություններ արել, որի հետ կապված հիմա տեղեկացնում ենք, թե ի՞նչ գործողություններ են տեղի ունեցել ԵՊՀ-ում մեր կողմից։ Նախ ասեմ, որ այս ճչացող երևույթը չի կարող իրավիճակ փոխել։ Ներկա ու նախկին բոլոր պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս Արամ Սիմոնյանի օրինակին հետևել, և հայտարարել, որ կատարվողն իր նկատմամբ քաղաքական հետապնդում  է՝ հայտարարելով, թե ինքը «Հանրապետական» կուսակցության անդամ է և այդ պատճառով է այդ ամենը կատարվում։ Վստահեցնում եմ, որ կլինեն ՀՀԿ-ից, ՔՊ-ից, թե այլ կուսակցությունից, բոլորն էլ  պետք է օրենքի առաջ պատասխան տան։ Պարոն Սիմոնյանը մանիպուլացնող, իրականությունից կտրված և մեր ասածի հետ կապ չունեցող հայտարարություններ է անում»,- ասաց Սանասարյանը՝ հայտարարելով, որ ԵՊՀ-ում ուսումնասիրել են ոչ թե 9 մլրդ-ի, ինչպես Արամ Սիմոնյանն է ասել, այլ, ընդամենը, 2 մլրդ դրամի գնում։

Մանրամասները՝ տեսանյութում։