ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի` ԵՄ անդամ պետություններում ծրագրի ղեկավար Նավաս Սաբատարի գլխավորությամբ։ «Բանկի ներկայացուցիչները նշեցին, որ այցի նպատակը համագործակցության մի շարք հնարավոր ուղղությունների շուրջ արդյունավետ քննարկումն է։ Նրանք անդրադարձան Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) …

