Մեր այցի նպատակը համագործակցության մի շարք հնարավոր ուղղությունների շուրջ արդյունավետ քննարկումն է. Համաշխարհային բանկի ներկայացուցիչներ

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական վարչությունից տեղեկացնում են, որ նախարար Հակոբ Արշակյանն ընդունել է Համաշխարհային բանկի (ՀԲ) ներկայացուցիչներին՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի` ԵՄ անդամ պետություններում ծրագրի ղեկավար Նավաս Սաբատարի գլխավորությամբ։

«Բանկի ներկայացուցիչները նշեցին, որ այցի նպատակը համագործակցության մի շարք հնարավոր ուղղությունների շուրջ արդյունավետ քննարկումն է։ Նրանք անդրադարձան Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) տարածքում, այդ թվում նաև Հայաստանում, թվային օրակարգի ձևավորման անհրաժեշտությանը, այդ գործընթացում ՀԲ-ի ներգրավվածության հնարավորություններին։ Նշվեց, որ այս ուղղությամբ ՀԲ-ն տարբեր երկրների կառավարությունների հետ համագործակցության մեծ փորձ ունի: Ծրագրի ֆինանսավորումից բացի, բանկի մասնագետները կարող են նաև օգտակար լինել թվային օրակարգի տեխնոլոգիական ռազմավարության մշակման աշխատանքներում։

Ողջունելով բանկի ներկայացրած առաջարկը՝ Հակոբ Արշակյանն ընդգծեց այլ ծրագրերում ևս ՀԲ-ի հետ համագործակցության հնարավորությունները։ Նա անդրադարձավ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ՀՀ կառավարության առաջնահերթություններին, ներկայացրեց ոլորտի զարգացմանն ուղղված պետական քաղաքականությունը, դրա նշանակությունը երկրի տնտեսության զարգացման համար։

Նախարարն ընդգծեց ստարտափների կարևորությունը, միջազգային շուկաներում դրանց գործունեության հեռանկարները: Նա ծանոթացրեց «Ինժեներական քաղաք» ծրագրին, «Ազգային վենչուրային հիմնադրամ» ստեղծելու նախագծի մանրամասներին, ինչպես նաև կարևորեց տարածաշրջանային «Տվյալների կենտրոն» կառուցելու ծրագիրը: Նախարարն անդրադարձավ նաև Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի հենքի վրա կրթական ծրագրեր իրականացնելու միջոցով ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու անհրաժեշտությանը։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին համագործակցության այլ շրջանակներ ևս, այդ թվում՝ բանկի աջակցությամբ Հայաստանում թվային էկոհամակարգի զարգացմանն առնչվող հարցեր։

Պայմանավորվածություն ձեռք բերվեց ստեղծել նախարարության և ՀԲ մասնագետներից կազմված աշխատանքային խումբ՝ ներկայացված առաջարկներն առավել հանգամանորեն ու մանրակրկիտ քննարկելու համար»,- ասված է հաղորդագրությունում: