Նիկոլ Փաշինյանն ու դեսպանը քննարկել են հայ-եգիպտական հարաբերությունների զարգացման հեռանկարները

Լուրեր

09.11.2026 | 22:53
Թուրքիայում վերանորոգվել է Մարաթուկ լեռան վրա գտնվող Սուրբ Աստվածածին հայկական եկեղեցին
09.11.2026 | 22:40
Գևորգ Պապոյանը Ժնևում քննարկել է MSC Group-ի հետ Հայաստանի՝ տարածաշրջանային լոգիստիկ հանգույց դառնալու հեռանկարները
09.11.2026 | 22:28
Ադրբեջանում 2027 թվականից տնետուն կշրջեն՝ հաշվառելու քաղաքացիների համակարգիչներն ու պլանշետները
09.11.2026 | 22:13
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 45 տրանսպորտային միջոց
09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ վարչապետի աշխատակազմից տեղեկացնում են, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկիին:

«Ողջունելով դեսպանին՝ վարչապետը նշել է, որ Հայաստանը կարևորում է Եգիպտոսի հետ քաղաքական, տնտեսական և մշակութային փոխգործակցության շարունակական զարգացումը: Նիկոլ Փաշինյանը բարձր է գնահատել երկկողմ քաղաքական հարաբերությունների մակարդակը և անհրաժեշտ համարել տնտեսական համագործակցության համապատասխանեցումը այդ նշաձողին: Մասնավորապես, գործադիրի ղեկավարը կարևորել է հայ-եգիպտական միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և գործարար կապերի սերտացման նպատակով բիզնես ֆորումների կազմակերպումը, ինչը կնպաստի առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:

Բահաա Էլ Դին Բահգատ Դիսուկին շնորհավորել է վարչապետ Փաշինյանին Ազգային ժողովում ՀՀ կառավարության ծրագիրը հաստատվելու կապակցությամբ և համոզմունք հայտնել, որ կառավարությունը կհասնի իր հռչակած ծրագրերի իրականացմանն ու հաջողությամբ կիրականացնի տնտեսական հեղափոխություն: Դեսպանը նշել է, որ պատվով է ստանձնում երկկողմ բարեկամական կապերն ամրապնդելու հանձնառությունը և այդ նպատակով կգործադրի առավելագույն ջանքերը: Նա շեշտել է Եգիպտոսի հայ համայնքի կարևորագույն դերը երկրի զարգացման գործում և ավելացրել, որ իր գործունեությամբ կնպաստի Հայաստանի հետ բազմակողմ կապերի ամրապնդմանը: Դեսպանը վստահեցրել է, որ ակտիվ գործունեությամբ նոր թափ կհաղորդի հայ-եգիտպական տնտեսական համագործակցությանն ու համատեղ ներդրումային ծրագրերի իրականացմանը, Եգիպտոսի բիզնեսի՝ Հայաստան ներգրավմանը:

Զրուցակիցները կարևորել են երկկողմ բարձր մակարդակի փոխայցելությունների կազմակերպումը և քննարկել Հայաստանի և Եգիպտոսի միջև փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցեր: Կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ և բազմակողմ առևտրատնտեսական կապերի աշխուժացման, տարբեր ձևաչափերով շփումների ակտիվացման ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը և Բահաա Դիսուկին կարևորել են Եվրասիական տնտեսական միության և Եգիպտոսի միջև ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը»,- ասված է վարչապետի աշխատակազմի տարածած հաղորդագրությունում: