Շարունակվում է Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի այցը Վայոց ձոր: Այս մասին տեղեկացնում են ՄԻՊ-ի գրասենյակից: Օգոստոսի 8-ին Անահիտ Մանասյանն այցեր է իրականացրել Ջերմուկ խոշորացված համայնք, ինչպես նաև Կեչուտ և Գնդեվազ բնակավայրեր: Տեղի են ունեցել հանդիպումներ բնակիչների հետ: Տեղում իրականացվել է իրավունքներին վերաբերելի խնդիրների հավաքագրում: «Վերոնշյալ բնակավայրերի բնակիչները ներկայացրել են զբաղվածության ապահովմանը, սեփականության իրավունքին, խմելու …