Մահացել է դերասանուհի Զառա Արամյանը

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Մահացել է դերասանուհի, մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը։

Զառա Ֆելիքսի Արամյանը ծնվել է 1970 թվականի հուլիսի 1-ին Երևանում։ Ավարտել է Երևանի թիվ 30 միջնակարգ դպրոցը, այնուհետև սովորել Երևանի պետական համալսարանի ռուսաց լեզվի և գրականության ֆակուլտետի ժուռնալիստիկայի բաժնում՝ ստանալով լրագրողի և ռուսաց լեզվի մանկավարժի որակավորում։ Ուսանողական տարիներին խմբագրել է «Պետական համալսարան» թերթը։

1993–2002 թթ. աշխատել է Հայաստանի ազգային ռադիոյում՝ «Հայաստանի ձայն» խմբագրությունում, որտեղ ղեկավարել է ռուսալեզու բաժինը և զբաղեցրել գլխավոր խմբագրի տեղակալի պաշտոնը։ Հեղինակել և վարել է «Հյուր Զառայի մոտ», ապա «Համով զրույց» հաղորդումները։ 2003–2018 թթ. աշխատել է Հայկական Երկրորդ հեռուստաալիքում։

Նկարահանվել է բազմաթիվ հեռուստանախագծերում և ֆիլմերում, այդ թվում՝ «Մեր բակը», «Մեր բակը 2», «Կատաղածները», «Բարի լույս»։ 1995 թվականից մասնակցել է ավելի քան 300 հեռուստանախագծերի։

2014 թվականին ՀՀ նախագահի կողմից արժանացել է Հայաստանի մշակույթի վաստակավոր գործչի կոչման։