Թրամփը հայտարարել է Եվրոպայի ութ երկրների համար 10% մաքսատուրքի սահմանման մասին՝ Գրենլանդիայի պատճառով

Լուրեր

29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ փետրվարի 1-ից Եվրոպայի ութ երկրների համար կգործի 10 տոկոսանոց ներմուծման մաքսատուրք՝ ամերիկյան շուկա մատակարարվող ապրանքների վրա, հայտնում է Meduza-ն։

Ինչպես գրել է Թրամփը Truth սոցիալական ցանցում իր էջում, մաքսատուրքը վերաբերում է Մեծ Բրիտանիային, Գերմանիային, Դանիային, Նիդերլանդներին, Նորվեգիային, Ֆինլանդիային, Ֆրանսիային և Շվեդիային։ Նրա խոսքով՝ այդ երկրները կվճարեն մաքսատուրքը այնքան ժամանակ, մինչև ձեռք բերվի համաձայնություն Գրենլանդիան ԱՄՆ-ին փոխանցելու վերաբերյալ։

Թրամփը հայտարարել է, որ եթե գործարքը չկնքվի մինչև հունիսի 1-ը, մաքսատուրքի չափը կբարձրանա մինչև 25 տոկոս։

«Մենք երկար տարիներ սուբսիդավորել ենք Դանիային, Եվրամիության բոլոր երկրներին և այլ պետությունների՝ նրանցից չգանձելով մաքսատուրքեր կամ որևէ այլ փոխհատուցում։ Այժմ, դարեր անց, Դանիային ժամանակն է վերադարձնել պարտքը․ վտանգված է համաշխարհային խաղաղությունը։ Չինաստանն ու Ռուսաստանը ցանկանում են ձեռք բերել Գրենլանդիան, իսկ Դանիան ոչինչ չի կարող անել դրա դեմ»,-գրել է Թրամփը՝ կրկին կրկնելով Գրենլանդիայի վատ պաշտպանված լինելու մասին իր թեզերը։

Հիշեցնենք՝ հունվարի 16-ին Թրամփը սպառնացել էր մաքսատուրքեր սահմանել «այն երկրների դեմ, որոնք չեն համաձայնի Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնություններին»։

«Գրենլանդիան մեզ անհրաժեշտ է ազգային անվտանգության համար», – հայտարարել էր Թրամփը Սպիտակ տանը կայացած միջոցառման ընթացքում՝ այդ ժամանակ չհստակեցնելով մաքսատուրքերի հնարավոր չափը։

Դրանից մեկ օր առաջ Եվրոպայի մի շարք երկրներ, այդ թվում՝ Գերմանիան, Շվեդիան, Ֆրանսիան և Նորվեգիան, հայտարարել էին Գրենլանդիա իրենց զինվորականների ուղարկման մասին՝ հետախուզական առաքելության շրջանակում, որի նպատակն է ամրապնդել տարածաշրջանի անվտանգությունը, ինչպես նաև օգնել Դանիային պատրաստվել 2026 թվականի վերջում նախատեսվող խոշոր ռազմական զորավարժություններին։