Գազի գնի հարցով Ռուսաստանի և Հայաստանի բանակցությունները կակտիվանան: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նրա խոսքով՝ այդ թեմային անդրադարձ եղել է դեկտեմբերի 27-ին Մոսկվայում Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հանդիպման ժամանակ: «Պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել գազի հարցով քննարկումները, քանի որ մինչև երեկ, ցավոք, մենք չկարողացանք ակտիվ …

