Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիների քաջալերանքը ունենք և հույս ունենք, որ այդ քաջալերանքը կարտահայտվի այսօր Ազատության հրապարակում. Factor.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը՝ Հյուսիսային ավտոկայանից Երևան ճանապարհին: «Աբովյանից, Եղվարդից քաղաքացիներ են մեզ միացել»,- ասաց Փաշինյանն ի պատասխան հարցի, թե մարզերից քայլարշավին միացողներ եղել են: Մանրամասները՝ տեսանյութում: