Ռ. Քոչարյանն իր գործունեության ընթացքում ունեցել է նաև շատ դրական գործեր․ ԱԱԾ տնօրենի ճեպազրույցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.10.2026 | 23:33
Հակոբ Շարբաթյանը՝ բռնցքամարտի Եվրոպայի Մ-17 չեմպիոն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
Բոլորը

ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանն՝ անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի կողմից իրեն դատի տալու մտադրությանը, պատասխանեց․ «Սեդրակ Քոչարյանը կարող է դատի տալ և դատարանը կորոշի՝ մեղավոր ենք, թե՞ մեղավոր չենք»։

Արթուր Վանեցյանը անդրադարձավ նաև իր դեմ Սեդրակ Քոչարյանի կողմից ներկայացված քաղհայցին: «Ես ասուլիսից անմիջապես հետո ասել եմ, որ իմ խոսքը եղել է ոչ ճիշտ ձևակերպված, որի համար պարզաբանում եմ տվել, ինչի համար դիմել են դատարան, ի սկզբանե ես հերքել եմ», – ասաց նա։

Հարցին, երբ ասում էր Քոչարյանների ընտանիք, նկատի ունե՞ր Սեդրակ Քոչարյանին, քանի որ նրա պաշտպանները դատարանում փորձում էին հաստատել, որ Վանեցյանը կոնկրետ անձի անուն չի տվել, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Քոչարյանի ընտանիք ասելով՝ նկատի ունեմ Քոչարյանների ընտանիքի բոլոր անդամներին, ու ես Քոչարյանների ընտանիքի հետ որևէ անձնական խնդիր չունեմ»։

«Քոչարյանների ընտանիքը որևէ բան չի արել անձամբ ինձ, որ նրանց հետ կապված խոսվում է։ Ռոբերտ Քոչարյանը եղել է ՀՀ երկրորդ նախագահը, ունեցել է իր գործունեության ընթացքում նաև շատ դրական գործեր, եղել է Արցախի առաջին նախագահը, ու ես՝ որպես սպա, չեմ կարող որևէ անձնական կամ այլ բաներով խնդիրներ ունենամ այդ ընտանիքի հետ», – ասաց ԱԱԾ տնօրենը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լիլիթ Շաբոյան