Բարեկամ-ծանոթներին աշխատանքի տեղավորելու վերաբերյալ վարչապետի տիկնոջ մեկնաբանությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

Վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այսօր հերքեց լուրերը, թե ինքը պարբերաբար միջնորդում է վարչապետին՝ իր այս կամ այն ծանոթ-բարեկամին աշխատանքի տեղավորելու հարցում։

Մամուլում հրապարակումներ են եղել նրա վարսավիրին, Ռաֆիկ Մաշադյանի որդուն դատախազ նշանակելու մասին, որտեղ հոլովվել է նաև Աննա Հակոբյանի անունը․ «Իմ սպառիչ պատասխանը «ոչ» է, բայց ես կշարունակեմ պատասխանել սեփական անձնական օրինակով։ Երբ ես լրագրող ու գլխավոր խմբագիր եմ եղել, երբ գրել եմ խմբագրականներ, դրանից հետո՝ նյութեր, ռեպորտաժներ, առավել ևս՝ լուրջ քննադատություն ունեցող խմբագրականներ, ես միայն մի բանից եմ վախեցել միշտ, որպեսզի չգրեմ ինչ-որ բան, որը կկարդան օրինակ՝ Բաղրամյան 26-ի կաբինետներում, միջանցքներում և կծիծաղեն ինձ վրա»։

Վարչապետի տիկինն է՛լ ավելի բացեց փակագծերը, շեշտելով, որ լրագրողական իր գործունեության ընթացքում դա եղել է իր վախը: «Եթե ես քննադատելիս եմ եղել և ինչ-որ պնդում եմ արել, ոչ թե 100%․․․ այլ գոնե իմ խղճի առաջ և իմ գիտակցության մեջ մինչև վերջին կաթիլը ճշտած եմ եղել բոլոր այն հիմքերը, որոնք ինձ թույլ են տալիս նման պնդում անել, իշխանության հասցեին քննադատական որևէ խոսք ասել։ Ինձ համար վախենալու չեն եղել հնարավոր հայհոյանքները թերթի հասցեին, այլ այն, որ միշտ մտածել եմ, որ իմ որևէ բառ հիմք չտա պետության ղեկավարին կամ նրա քարտուղարուհուն, որոնք տեղյակ են իմ գրածից, ուղղակի ծիծաղեն իմ գրածի վրա»,- ասաց Աննա Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան