«Այսօր ավելի շատ վարչապետն է մեր Վաչե Գաբրիելյանը, քան տնտեսական ոլորտից որևէ մեկը»․ Բաբկեն Թունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:58
Ովքեր ձգտում են պառակտում մտցնել Թուրքիայի և Ադրբեջանի միջև, զբաղված են ապարդյուն ջանքերով․ Էրդողան
09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
Բոլորը

«Ես ներկայացրել եմ պաշտոնական վիճակագրության ցուցանիշները, որպեսզի մարդկանց համար հասկանալի լինի, թե ինչ է կատարվում տնտեսության մեջ։ Որ ես նման բան եմ ակնարկում՝ դա մամուլի տեսակետն է»,- այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն՝ անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, որ նա գովում է Կարեն Կարապետյանի կառավարությանը:

Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերն այսօր գրել էր, թե Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Հայաստանի 2018թ. տնտեսական ցուցանիշները ըստ եռամսյակների, որից երևում է, որ 2018թ. առաջին եռամսյակում տնտեսական աճը եղել է 9,9 տոկոս, երկրորդ եռամսյակում՝ 7,4, իսկ հաջորդ եռամսյակներին՝ 2,5 և 3,4: Առաջին եռամսյակում վարչապետը Կարեն Կարապետյանն էր, երկրորդ եռամսյակում նա զրկվեց վարչապետությունից, և սկսվեց տնտեսական աճի նվազումը, իսկ երրորդ և չորրորդ եռամսյակներում վարչապետն արդեն Նիկոլ Փաշինյանն էր:

Ըստ հոդվածագրի՝ այս ցուցանիշներից կարելի է միայն մի եզրակացություն անել՝ «որքան լավ կլիներ Հայաստանի համար, եթե Կարեն Կարապետյանը շարունակեր մնալ վարչապետ»:

«Եթե մենք նայում ենք տնտեսության դինամիկան՝ ըստ եռամսյակների, ու փորձում ենք դա կապել կոնկրետ անձի հետ, դա ամենասխալ բանն է: Կան տարբեր գործոններ, եթե, օրինակ, մեզ մոտ առաջին եռամսյակում 9,9 տոկոս աճ է գրանցվել, դա միայն Կարեն Կարապետյանի գործոնը չէր: Այն ժամանակ Ամուլսարի հանքն աշխատում էր, հետո դադարեց աշխատել: Եթե այդ տրամաբանությամբ նայեինք, ապա, եթե Կարեն Կարապետյանը շարունակեր, ուրեմն այդ 9,9 տոկոս աճը կշարունակեր մինչև տարեվերջ, իսկ նման բան պնդելն անհեթեթություն է: Տնտեսական աճը պետք է դատել ըստ տարիների: Եթե մենք հիմա ուզում ենք Նիկոլ Փաշինյանի վարչապետության արդյունքների մասին խոսել, լավ կլինի, որ մեկ տարի սպասենք»,- ասաց նա:

Հիշեցմանը, թե մամուլի հրապարակման համաձայն՝ նա Կարեն Կարապետյանի հետ պայմանագիր ուներ, որ գովազդեր նրա կառավարության աշխատանքը, պատգամավորն արձագանքեց․ «Եթե նման պայմանագիր կա, թող ինձ ցույց տան այդ պայմանագիրը: Մենք հուշագիր էինք ստորագրել այն կայքի հետ, որի խմբագիրն էի ես, որ ներդրումային քաղաքականությանը նպաստեինք: Այսինքն՝ հայկական ներդրումային նախագծերը ներկայացնեինք տարբեր ներդրողներին: Եթե այլ բանի մասին խոսք կա՝ կխնդրեմ, որ այդ պայմանագիրը ներկայացնեն, որովհետև ես դրան ծանոթ չեմ»:

Բաբկեն Թունյանը մինչ պատգամավոր ընտրվելը ֆեյսբուքի իր էջում մի գրառում էլ էր կատարել: Նա հարցադրում էր արել, թե ով է Նիկոլ Փաշինյանի կառավարության Վաչե Գաբրիելյանը: Թունյանը նկատի էր ունեցել Վաչե Գաբրիելյանի փորձը և տնտեսական գիտելիքները։

Factor.am-ը Թունյանից հետաքրքրվեց՝ արդյոք այս ամիսների ընթացքում պարզ դարձա՞վ, թե ով է Նիկոլ Փաշինյանի կառավարության Վաչե Գաբրիելյանը: «Որպես այդպիսին՝ մեկ սիմվոլ, որն ամբողջացներ տնտեսական քաղաքականության իդեոլոգիան, այս պահին կդժվարանամ որևէ մեկին նշել: Ավելի շատ թիմային՝ մի քանի հոգու մասին է խոսքը, բայց հնարավոր է, որ ժամանակի ընթացքում ձևավորվի մի ֆիգուր, որի վրա տնտեսական քաղաքականության պատասխանատվությունն ավելի մեծ կլինի: Դա կարող է լինել էկոնոմիկայի կամ ֆինանսների նախարարը, բայց իրենք այս պահին, եթե օբյեկտիվորեն գնահատենք, տնտեսական քաղաքականության հիմնական գաղափարախոսը չեն: Այսօր ավելի շատ վարչապետն է մեր Վաչե Գաբրիելյանը, քան տնտեսական ոլորտից որեւէ մեկը»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան