Աննա Հակոբյանը՝ Շվեյցարիայում շքեղ հանգստի և հարկատուների հետ հանդիպման մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 21:43
«Բալես զոհվեց հրադադարից 2 ժամ առաջ»․ նոյեմբերի 9-ից 6 տարի անց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 21:27
Արարատ Միրզոյանը և Մարգուս Ցահքնան քննարկել են երկկողմ տնտեսական կապերի ակտիվացման հարցեր
09.11.2026 | 21:16
Լենինգրադի մարզի իշխանություններն առաջարկել են սահմանափակել բենզինի վաճառքը
09.11.2026 | 21:00
Ընդդիմադիր համախմբումը իշխանափոխության նպատակ ունի․ եթե Փաշինյանը մնա իշխանության, Ալիևի պահանջը կատարվելու է․ Էդգար Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:56
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ֆրանսիա
09.11.2026 | 20:50
«Քնել անգամ չէին թողնում»․ սեռական ծառայությունների հարկադրանք՝ «Տեցի կռուգում». ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 20:42
Վթարային ջրանջատում՝ Կապանում
09.11.2026 | 20:28
Նոր ահազանգ․ ռուսական բազայի 2 զինծառայող է կալանավորվել ուկրաինացուն ծեծելու հաղորդման հիման վրա
09.11.2026 | 20:12
Հունգարիայի նախկին վարչապետ Օրբանի եղբայրը ձերբակալվել է մարդկանց թրաֆիքինգի գործով
09.11.2026 | 20:00
ԵՄ-ն ռազմականացվում է․ ՀՀ-ի ինտեգրումը և անվտանգության հարցը սխալ է տարանջատելը․ Սերգեյ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:43
Մանուել Նոյերն այս տարի դուրս չի գա խաղադաշտ
09.11.2026 | 19:27
Իզմիրի գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով առնվազն 6 մարդ է զոհվել․ կան վիրավորներ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 19:14
Պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման նախագիծը հնարավոր է՝ հետաձգվի․ հարցը երկու օրից քննարկվելու է ԱԺ-ում
09.11.2026 | 18:59
Նոյեմբերի 10-ից Արմենակյան փողոցի և Սարալանջի պողոտայի խաչմերուկում երթևեկության կարգը կփոխվի
09.11.2026 | 18:48
Ադրբեջանը խախտել է խաղաղության նախաստորագրված փաստաթուղթը. Գոհար Մելոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր հրավիրված ասուլիսում լրագրողներից մեկը հարց ուղղեց վարչապետի տիկին Աննա Հակոբյանին՝ արդյոք վերջերս նա ունեցե՞լ է շքեղ հանգիստ Շվեյցարիայում, ինչին ի պատասխան տիկին Հակոբյանը նշեց․ «Շվեյցարիայում․․․ եթե նկատի ունեք Դավոս գնալու պատմությունը, և դրա հետ կապված լեգենդները, իրականությունը հետևյալն է եղել՝ ես եղել եմ Դավոսում, ես ունեցել եմ պաշտոնական հրավեր Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի կազմակերպիչների կողմից՝ ֆորումի շրջանակներում ուղեկցել իմ ամուսնուն։ Ինչ-ինչ անձնական պատճառներից ելնելով չեմ մասնակցել ֆորումին։ Իսկ ծախսերի մասին ուղղակի ավելորդ է խոսելը, չեմ ուզում նույնիսկ արձագանքել»։

Աննա Հակոբյանը հավաստի համարեց տեղեկությունը, որ նա հանդիպում է ունեցել խոշոր հարկատուների հետ, ու նաև տեղեկացրեց, որ այդ հանդիպումները կլինեն պարբերական․ «Հանդիպման նպատակը եղել է «Իմ քայլը» հիմնադրամի գործունեությունն ու առանձին ծրագրերը ներկայացնելը։ Ես նաև կոնկրետ առաջարկ եմ արել՝ ձևավորել Հայաստանի դասական երաժշտության բարեկամների խումբ, որպեսզի այդ գումարը կարողանանք ձևավորել։ Դա եղել է համագործակցության առաջարկություն։ Կարևոր եմ համարում այդպիսի հանդիպումները, որովհետև բոլոր խոշոր կազմակերպությունները, ինչքանով որ գիտեմ, ունենում են ռազմավարություն՝ տարվա մեջ նվիրատվություն անել որևէ հիմնադրամի։ Ինձ համար կարևոր է, որ այդ կազմակերպություններն առաջին ձեռքից ինֆորմացիա ունենան մեր հիմնադրամի գործունեության մասին և իրենց տարվա բյուջեն ձևավորելիս, եթե ունեն իքս չափի գումար հիմնադրամի փոխանցելու համար, իմաման, թե մենք ինչով ենք զբաղվում, և այդ գումարը կնվիրաբերեն «Իմ քայլը» հիմնադրամին, ոչ թե՝ այլ հիմնադրամի»,- հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան