ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության «Հայավտոճան» ՊՈԱԿ-ն իրեն վերապահված մի շարք գործառույթներից բացի, իրականացնում է նաև ճանապարհաշինության և շինանյութերի փորձաքննություն։ Վերջին շրջանում ՊՈԱԿ-ում սարքավորումների վերազինման գործընթաց է սկսվել։ Գործունեության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով ձեռք են բերվել ճանապարհների հարթությունը չափող ժամանակակից սարքավորումներ, ճանապարհների ինտենսիվության հաշվիչներ: Մոտ ժամանակներում լաբորատորիան կհամալրվի նաև նորագույն սարքավորումներով: Հարթությունը չափող 3 …

