Փաշինյանին առաջարկում եմ Վիեննայում որպես նախապայման ներկայացնել ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի  հարձակմամբ խախտված հրադադարի գծի վերականգնման պահանջը. Ժիրայր Սեֆիլյան

Լուրեր

09.11.2026 | 14:36
Մեզ վստահեցրել են, որ այդ նախագիծը ոչ մի կերպ չի փոխի տարածաշրջանի սահմանները․ Իրանի ԱԳՆ-ն TRIPP-ի մասին
09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերսկսել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
Բոլորը

«Սասնա Ծռեր» կուսակցության պատվավոր ներկայացուցիչ Ժիրայր Սեֆիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է այսօր Վիեննայում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը ու ՀՀ վարչապետին առաջարկել որպես նախապայման ներկայացնել Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ խախտված հրադադարի գծի վերականգնման պահանջը:

«Նիկոլ Փաշինյանին առաջարկում եմ այսօր Վիեննայում որպես նախապայման ներկայացնել Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի ռազմական հարձակմամբ խախտված հրադադարի գծի վերականգնման պահանջը։ Հակառակ պարագայում, եթե բանակցությունները վերսկսվեն հրադադարի խախտված գիծը որպես իրողություն ընդունելու մեկնակետից, ինքնաբերաբար լեգիտիմացվելու են Ապրիլյան քառօրյայի սանձազերծումն ու դրա հետևանքները, ինչպես նաև խրախուսվելու է նման գործելակերպն առհասարակ՝ խթանելով սպառազինությունների մրցավազքը, նորանոր Ապրիլյան քառօրյաները, տարածաշրջանի ապակայունացումը, ստեղծելով լայնածավալ պատերազմի ռեալ սպառնալիք»,- գրել է նա: