ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չցանկացավ ստվերի մասին հստակ թվեր նշել, իր խոսքով` հանրությանը չմոլորեցնելու համար: Հարցին՝ ո՞ր ոլորտում է ստվերը մեծ ցուցանիշ կազմում, ՊԵԿ նախագահն ասաց` մանրածախ առևտրի, բայց կրկին տոկոսներ հնչեցնել չցանկացավ: Դավիթ Անանյանը նաև հավելեց, որ ստվերը խոշոր սուպերմարկետներում անհամեմատ ավելի փոքր է: Մանրամասները` տեսանյութում: …

