ՀՀ ազգային ժողովի Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի փետրվարի 8-ի նիստում հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Արմեն Փամբուխչանը․ նա ընտրվեց հանձնաժողովի անդամների միաձայն քվեարկությամբ։ Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, մասնավորապես անդրադարձավ ԵՏՄ անդամ պետությունների հետ ՀՀ-ի տնտեսական քաղաքականությանը։ «Այս փուլում մենք պետք է հասկանանք, …

