Հայաստան է այցելել ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խումբը

Լուրեր

09.11.2026 | 14:29
Թաղման նպաստները չեն չեղարկվի․ իշխանությունները հանրային դժգոհությունից հետո հրաժարվել են նախաձեռնությունից
09.11.2026 | 14:27
Մեկնեմ և ինձ ցույց տան ամենալավ իրավիճակը, ի՞նչ անեմ դրանից հետո. ՄԻՊ-ը` գերիներին այցելելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 14:15
Հայաստանի առևտրային պակասուրդը ռեկորդայի՞ն է․ ինչ են ցույց տալիս պաշտոնական տվյալները
09.11.2026 | 14:13
Տիգրան Ավինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 14:04
Գոլի հեղինակ դարձած Վահան Բիչախչյանը նշել է՝ ինչու չի միացել Հայաստանի հավաքականին
09.11.2026 | 13:56
Շոյգուն խոսել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատումից և կոչ արել վերակենդանացնել «3+3» ձևաչափը
09.11.2026 | 13:43
Ինչ փոփոխություններ են կատարվել արցախցիների աջակցության ծրագրերում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:31
Կրակովի կենտրոնում հրաձգություն իրականացրած անձը մահացել է հիվանդանոցում
09.11.2026 | 13:26
Գեղասահորդներ Կարինա Ակոպովան և Նիկիտա Ռախմանինը 4-րդ տեղն են գրավել Չինաստանի Գրան Պրիում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:18
ԼՂ-ից տեղահանվածներին 30 հազար դրամների տրամադրման ծրագրի ժամկետը երկարացվել է․ պաշտոնյա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:11
ՄԻՊ-ը` երաժշտական դպրոցի տնօրենի մասնակցությամբ միջադեպի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 13:06
Կառլոս Ալկարասը նվաճել է հերթական տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 12:54
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմի վերսկսումը «խիստ անհավանական» է
09.11.2026 | 12:45
ԱԺ ծեծկռտուքի դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ
09.11.2026 | 12:39
Չենք խրախուսում Երևանում անշարժ գույք ձեռք բերել․ Ղարագյոզյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հերթական այցով մարտի 25-ից 28-ը Երևանում էր Հայաստանի Հանրապետության կարիքներին օժանդակելու համար ձևավորված ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի խումբը, որում ընգրկված էին ՆԱՏՕ-ի կենտրոնակայանի, ինչպես նաև Կանադայի և ԱՄՆ-ի ռազմաուսումնական հաստատությունների առաջատար փորձագետներ:

Ինչպես հայտնեցին ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այցի նպատակն էր ՀՀ պաշտպանության նախարարության կադրերի և ռազմական կրթության վարչության ու ռազմաուսումնական հաստատությունների հետ 2018թ. համագործակցության ծրագրերի ամփոփումն և 2019թ. ու հետագա փոխգործակցության ուղիների համաձայնեցումը:

ՀՀ պաշտպանության նախարարությունում կայացած աշխատանքային հանդիպման ընթացքում հայկական կողմը ներկայացրել է պաշտպանական կրթության ոլորտում և ռազմական ուսումնական հաստատություններում իրականացված բարեփոխումների վերաբերյալ զեկույցներ:

Մարտի 26-ից 28-ը կազմակերպվել են միջազգային խորհրդատվական խմբի այցելություններ ռազմաուսումնական հաստատություններ, հանդիպումներ կրթօջախների ղեկավարության և ուսումնական գործընթացի պատասխանատուների հետ: ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական, Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարաններում և Ենթասպաների դպրոցում կայացած հանդիպումների ժամանակ հյուրերին ներկայացվել են ՌՈւՀ-երի ուսումնական ծրագրերի վերանայման, պրոֆեսորադասախոսական կազմի վերապատրաստման, դասավանդման նոր մեթոդաբանության, խոհրդատվական խմբի օգնությամբ մեկնարկած առանձին նախագծերի ընթացքի վերաբերյալ բրիֆինգներ:

Ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պրոֆեսորա-դասախոսական կազմի և ունկնդիրների համար ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» ծրագրի ակադեմիական ղեկավար, Կանադայի ԶՈՒ պաշտոնաթող բրիգադի գեներալ Էռնեստ Բենոն ներկայացրել է «Ռազմական որոշումների կայացման գործընթացը. հրամանատարի ու շտաբի դերը» և «Սպայական ու արհեստավարժ սերժանտական կազմերի փոխհարաբերությունները» թեմաներով բանախոսություններ:

Հայաստան կատարած այցի շրջանակում ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբը ճանաչողական այցով եղել է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանում: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է կրթօջախի, մասնավորապես՝ ռազմաբժշկական ֆակուլտետի գործունեության հիմնական ուղղությունները: ՆԱՏՕ-ի «Պաշտպանական կրթության զարգացման» խումբն այցելել է նաև Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն:

Այցի արդյունքներն ամփոփվել են մարտի 28-ին՝ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի հետ հանդիպման ընթացքում: Զրուցակիցները քննարկել են ռազմական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումների օրակարգային հարցեր, նախանշել հետագա փոխգործակցության ուղիները: