ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից տեղեկացնում են, որ Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Միքայել Փաշայանը միջազգային կառույցների հետ համագործակցության շրջանակում աշխատանքային հանդիպում է ունեցել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում Միքայել Փաշայանը ներկայացրել է կոմիտեի առաքելությունը, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում ՊԵԿ ձեռքբերումները՝ շեշտադրելով ՀՀ-ում հարկ վճարողների համար կանխատեսելի և համահավասար …

