Ես չեմ կարծում, որ ԱՄՆ պետդեպարտամենտի հայտարարությունը չափազանց սուր էր: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ԱՄՆ պետքարտուղարության հայտարարությանը, որ չի պաշտպանում Հայաստանից Սիրիա մասնագետների ուղարկելու քայլը: «Ես կարծում եմ, որ մեր ամերիկացի գործընկերները հասկանում են մեր դրդապատճառների տրամաբանությունը: Սիրիա մասնագետների խումբ ուղարկելը մեզ համար շատ …

