Պարգևատրումների համար կառավարությունը գումար հատկացրեց ՊԵԿ-ին. դեմ քվեարկողներ էլ եղան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:59
ՄԻՊ Անահիտ Մանասյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:55
Հայաստանը փորձում է որոշումների պատասխանատվությունը բարդել  ՀԱՊԿ-ի վրա․ ՌԴ ԱԳՆ
09.11.2026 | 11:45
Ուկրաինան հարձակվել է Լենինգրադի մարզի վրա․ ՌԴ խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկում հրդեհ է բռնկվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
Բոլորը

Կառավարության ապրիլի 4-ի նիստում որոշում կայացվեց 2 միլիարդ 330 հազար դրամ հատկացնել ՀՀ պետական եկամուտների կոմիտեին պարգևատրումների համար:Ըստ ՊԵԿ նախագահի՝ 2019 թվականի պարգևատրման ֆոնդը նախատեսվել է 1 միլիարդ 836 հազար դրամ, սակայն այդ ֆոնդը բավարար չէ կոմիտեի բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով հարկային և մաքսային մարմինների աշխատանքներում բարձր արդյունավետություն ցուցաբերող աշխատակիցներին վճարելու համար:Նախագծի վերաբերյալ  վարչապետ Փաշինյանը նշեց, որ մենք պետք է հասկանանք, որ պետական ծառայության վարկանիշը պետք է լինի բարձր, այն պետք է կարողանանք  գրավիչ դարձնել։

«Ծառայողը, որն օրական 100 միլիոնավոր դրամների ապրանքի հետ առնչություն է ունենում, ստանում է 160 հազար դրամ աշխատավարձ, եթե մենք այս իրավիճակը թողնում ենք այսպես, իրական ուղերձն այն է, որ գնա, քո գլխի ճարը տես», – ասաց նա։ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն էլ ասաց, թե չի կարծում, որ այս ձևով կարող են պայքարել կոռուպցիայի դեմ։

«Որևէ գումարի չափ չի կարող լուծել այս խնդիրրը», – ասաց նա։

Նախագծի վերաբերյալ իր առարկությունները ներկայացրեց Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ նշելով, որ եթե մենք միայն խրախուսման չափը բարձրացելու մասին ենք մտածում, ապա ռիսկ կա,  և չի կարծում, որ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում այս լրացուցիչ վճարը տալու է այն արդյունքը, ինչն ակնկալվում է։

Նախագիծը դրվեց քննարկման և ընդունվեց, ակայն ոչ միաձայն՝ դրան դեմ քվեարկեցին Ատոմ Ջանջուղազյանը և  մշակույթի փոխնախարար Տիգրան Գալստյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։