Ծնոտին առաջին հակահարված ստացողը հայտնի է. ներողությունով հարց չի լուծվելու, ախորժակներ են փակվելու. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.11.2026 | 11:37
Ալեն Սիմոնյանը Մոսկվայում մասնակցում է ԱՊՀ երկրների անվտանգության խորհուրդների քարտուղարների հանդիպմանը
09.11.2026 | 11:29
Փաշինյանն այցելել է Հակակոռուպցիոն կոմիտե․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:16
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ չեք, որ այդ տոնով եք խոսում․ Մանասյանը՝ Մանուկյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 11:10
Հայաստանի Պրեմիեր լիգա. 13-րդ տուրի արդյունքներն ու բոլոր գոլերը
09.11.2026 | 11:06
Արցախցիների բնակապահովման, զբաղվածության և սոցիալական աջակցության ծրագրերը․ ՈՒՂԻՂ
09.11.2026 | 11:02
ԹՐԻՓՓ-ը համահունչ է վարչապետ Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը․ Դեյվիդ Ալեն
09.11.2026 | 10:50
Իսրայելը նոր վարչապետ ունի
09.11.2026 | 10:35
Հայաստանի հավաքականը սկսել է հավաքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:27
ՌԴ ԱԳՆ-ն Հայաստանին խորհուրդ է տալիս ԵՄ անդամակցության հայտ ներկայացնելուց առաջ հանրաքվե անցկացնել
09.11.2026 | 10:12
Վահան Բիչախչյանն առաջին գոլն է խփել ընթացիկ մրցաշրջանում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.11.2026 | 10:00
Բյուջե-2027-ի նախագծի նախնական քննարկումներն ԱԺ հանձնաժողովներում. ՈՒՂԻՂ
09.11.2026 | 09:52
Իրանի փոխնախագահը ժամանել է Հայաստան՝ մասնակցելու հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի 19-րդ նիստին
09.11.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 9-ի դրությամբ
09.11.2026 | 09:33
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ. փակ է նաև Լարսը
08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
Բոլորը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր գործադիրի նիստում անդրադարձավ Հայաստանում ճանապարհաշինարարական ընկերությունների կառուցած ճանապարհների որակին։

«Նախորդ տարվա ճանապարհաշինարարության փորձից մենք տեսնում ենք, որ կան ճանապարհների ամբողջական  կտորներ, որոնք վերանորոգել են մեր հայտարարած մրցույթներում հաղթած ընկերություններ։ Նրանք, սակայն, իրականացրել են անորակ աշխատանք: Իսկ ովքե՞ր են այդ ընկերությունների սեփականատերերը. դրանք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ են, որոնք, իրենց հին սովորությունների համաձայն, մտածում են, որ նոր պայմաններում կարող են անորակ ճանապարհ կառուցել և դա տենց անցնի՝ գնա»,- ասաց վարչապետը։

Ըստ նրա՝ խոսքը վերաբերում է Նոյեմբերյան-Ոսկեպար ճանապարհահատվածին, որը չի ընդունվել՝ դրա բացարձակ անորակ լինելու պատճառով։

«Պարտավորեցրել ենք այդ մարդկանց նորից ճանապարհի կառուցման աշխատանքներ իրականացնել, բայց ես բացարձակապես բավարարված չեմ այդ աշխատանքներով»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Վատ ճանապարհ կառուցած այդ մարդիկ պետք է պատժվեն, նրանք սերմացու գողացող մկան տրամաբանությամբ աշխատող մարդիկ են և, հետևաբար, բավարար չէ, որ նույն աշխատանքը նորից կատարեն: Նրանք պետք է մեր հակահարվածը զգան»։

Փաշինյանը նաև շեշտեց, որ ճանապարհները ՀՀ-ում երկար տարիներ եղել են փող ուտելու թիվ մեկ տեղը, ոմանց ախորժակը չի փակվել, ուստի իրենք պետք է ոմանց ախորժակները փակեն, և հարցը ներողությունով չի լուծվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան