Բաթումում ընթացող շախմատի համաշխարհային օլիմպիադայի երկրորդ տուրը կրկին հաղթանակով նշանավորեցին Հայաստանի հավաքականները. տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը: Մեր մարզուհիները պարտության մատնեցին Ավստրիայի /3:1/, իսկ տղամարդիկ` Ղազախստանի /2,5:1,5/ ներկայացուցիչներին : Մեր շախմատիստներից հաղթանակներ տարան Աննա Սարգսյանը, Մարիա Կուրսովան և տղամարդկանց ընտրանու առաջատար Լեւոն Արոնյանը: Մերոնց հաջորդ մրցակիցներն են Թուրքիայի տղամարդկանց և Հունաստանի կանանց հավաքականները