Եթե մարդուն իր «խոզության» համար դիտողություն են անում, դա նվաստացում չէ. Աղասի Թադևոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

15.12.2024 | 21:00
Այսօր երիտասարդներն ավելի ինքնուրույն են, բայց պակաս տեղեկացված. ապաքաղաքական զրույց Անուշ Ասլիբեկյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 20:28
Վարազդատ Լալայանը՝ ծանրամարտի աշխարհի չեմպիոն. Armsport.am
15.12.2024 | 19:20
Տանիքում շինարարական աշխատանքներ իրականացնելիս հանկարծամահ է եղել
15.12.2024 | 19:14
Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ֆրանսիա
15.12.2024 | 17:40
Հրշեջները մարել են Արշակունյաց պողոտայի հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը
15.12.2024 | 15:19
Հայաստանում սպասվում է փոփոխական եղանակ, լեռնային շրջաններում՝ ձյուն և բուք
15.12.2024 | 14:24
Սոթքում 2022-ի ռազմական ագրեսիայից հետո բնակիչներին են հանձնվել նորակառույցների բանալիները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.12.2024 | 13:04
ԱԺ այգու դռները մի քանի ժամով կբացվեն
15.12.2024 | 12:21
Հրդեհ` Երևանի հյուրանոցներից մեկում. դեպքի վայր են մեկնել 6 մարտական հաշվարկ
15.12.2024 | 11:22
Դժբախտ պատահարի հետևանքով մահացել է Mango-ի հիմնադիրը
15.12.2024 | 10:40
Վրաստանի կողմից Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար
14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
Բոլորը

Factor.amի հարցազրույցը մշակութային մարդաբան, ազգագրագետ Աղասի Թադևոսյանի հետ

Պարո՛ն Թադևոսյան, ապրիլի 9-ին Արարատյան ավտոմաքսատուն վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցից հետո աշխատանքից ազատվելու դիմում են ներկայացրել ավտոմաքսատան պետն ու մաքսային ծառայության մի աշխատակից։ Հիշեցնեմ, որ պետական դրոշի նկատմամբ վերաբերմունքի համար վարչապետը նկատողություն էր արել՝ ասելով. «Ով որ էս սենյակում աշխատել է էդ դրոշի պայմաններում, այլևս ոչ մեկը չաշխատի»։ Ինչպե՞ս եք գնահատում վարչապետի արձագանքը:

Սա ավելի լավ կմեկնաբանեն իրավաբանները։ Ես հիշում եմ՝ սովետական շրջանում ֆիլմ կար՝ «Ոսկե ցլիկը», որտեղ կոլխոզի նախագահ Նաջարյանը զայրացած պահին մտնում է անասնաֆերմա, ինչ-որ բան է տեղի ունեցած լինում, հրամայում է, որ անասնապահներից մեկը դիմում գրի, ու ասում է՝ մի դիմում էլ դու կգրես: Այս պատմությունը մի քիչ նման է դրան: Իսկ, ընդհանրապես, այս տիպի հարցերը պետք է լուծվեն օրենքի սահմաններում, և եթե վարչապետն ի պաշտոնե իրավունք չուներ նման հրաման արձակելու, ապա պետք է այդ աշխատակիցը նախ դիմում չգրեր: Իսկ եթե իրեն ստիպել են դիմում գրել, ինքը կարող է բողոքարկել դատարանում և վերականգնել իր պաշտոնը: Ինչ վերաբերում է աշխատանքային պարտականության և փնթիության խնդիրներին, ապա վարչապետի վրդովմունքը ես համարում եմ լիովին արդարացված: Մենք կյանքում հաճախ ենք հանդիպում դեպքերի, երբ մարդիկ պարզապես փնթի են, փնթի են պահում իրենց միջավայրը, թափթփված, ծխած։ Ի՞նչ է նշանակում, որ դրոշն անկյունում գցած է, սա վրդովվելու բան է, ո՞նց են վերաբերվում դրոշին։ Երևի նման բան չեք հանդիպի քիչ թե շատ իրեն հարգող քաղաքացիների շրջանում:

– Վարչապետի արձագանքը նաև քննադատության ենթարկվեց իրավապաշտպանների կողմից։ Նրանք, մասնավորապես, նշում են, որ սա ուժի ցուցադրություն էր, պետության ղեկավարն իրավունք չուներ տեսախցիկների առաջ քաղաքացու հետ այդ տոնայնությամբ ու ոճով խոսել, առավել ևս՝ աշխատանքից ազատման հրահանգ տալ։ Ինչ եք կարծում՝ արդյո՞ք խնդիր չկա համարժեքության հետ կապված:

– Այո՛, վարչապետը չպետք է տեսախցիկների առջև այդպես պոռթկար, վրդովվեր միգուցե, բայց, էլի եմ ասում, նման երևույթներն ամեն օր մեզ հանդիպում են: Դա տաքսու վարորդն է, որը քո ներկայությամբ հայհոյում է մեկ ուրիշ տաքսու վարորդի, սովորական խանութի աշխատողն է, որը, երբ մտնում ես, թքում է իր մատներին՝ կներեք արտահայտությանս համար, ու հացի տոպրակն իր թքոտ մատներով բացում, որպեսզի հացը դնի մեջը, և երբ նկատողություն ես անում, մի բան էլ քեզ հետ մուննաթով է խոսում, թե այս ինտելիգենտին նայեք, այսպիսի բաներ է ասում: Սա նույն մշակույթն է: Այն, որ այդ մշակույթը փոխել է պետք, դրանում ոչ մի խոսք, այն, որ վարչապետի մոտ դա վրդովմունք կարող է առաջացնել, ես իրեն մարդկայնորեն հասկանում եմ, այն, որ իրավապաշտպան կազմակերպություններն իրենց ձայնը բարձրացրել են, դա նույնպես լավ է: Այսինքն՝ մեր երկրում գործում են որոշակի հասարակական կառույցներ, որոնք ցույց են տալիս իրենց վերաբերմունքն այս կամ այն երևույթի նկատմամբ, որն իրենք համարել են ոչ ընդունելի մարդու իրավունքի տեսանկյունից:

Եթե մարդուն իր «խոզության» համար դիտողություն են անում, դա նվաստացում չէ։ Թող իրեն մաքուր պահի: Այստեղ միակ խնդիրը իրավական, աշխատանքից հեռացնելու պահն է: Եթե իրավապաշտպան կառույցները պնդում են, որ դա օրինական չէ, ես հավատում եմ իրենց: Նախորդ իշխանությունների օրոք, եթե նույն բանը Սերժ Սարգսյանն աներ, մամուլը գուցեև ծպտուն չհաներ դրա մասին: Իսկ հիմա մամուլն ամեն ինչին արձագանքում է, դա էլ է առաջընթաց։ Մամուլն այն աստիճան ազատ է, որ մանրուքներ է փնտրում, որ այդ մանրուքը դարձնի հասարակայնորեն հնչեղ երևույթ:

– Տրանսգենդեր Լիլիթ Մարտիրոսյանի ելույթն Ազգային ժողովում հասարակական քննարկումների մակարդակում մի քանի թեմաներ առաջ բերեց: Այդ ելույթին հետևեց ազգայնական մի խմբի բողոքի ակցիան, կոշտ արձագանքը՝ անգամ սպանության կոչեր հնչեցին։ Որտեղի՞ց է գալիս անհանդուրժողականության այսպիսի չափաբաժինը և ո՞ւր ենք գնում որպես հասարակություն:

– Դա, ըստ էության, խոսում է հասարակության մեջ բռնության մշակույթի բավական բարձր աստիճանի մասին, նաև խոսում է մարդու արժեքի չափից դուրս ցածրության մասին։ Եթե մենք ուզում են դառնալ բարեկեցիկ երկիր, ինչի համար հասարակությունը դուրս եկավ և հեղափոխության գնաց, պետք է հասկանանք, որ այդ բարեկեցության առաջնային պայմաններից մեկը պրոգրեսն է, որտեղ մարդու իրավունքը կհամարվի կարևոր արժեք: Որովհետև մարդու վրա հենված հասարակություններն են, որ կարողանում են մարդու ներուժը լիովին բացահայտել՝ անկախ նրանից, թե ինքն ինչ կրոնական հոսանքի է պատկանում, ինչ սեռական նախապատվություն ունի կամ, ասենք, ինչ ազգության ու ռասայի է։

Մարդու ստեղծագործականությունը, արարելու ունակությունը բացահայտելու և իրացնելու խնդիրն է, որ եթե հասարակությունը գնահատում է, ինքը դառնում է բարեկեցիկ։ Եթե այս տիպի խնդիրներ հասարակությունն իր մեջ չի դնում, չի լուծում, և ինքն իր մեջ տեսնում է մի բան, որը եղել է միշտ, բայց ինքը չի ուզում տեսնել այդ իրականությունը և չունի այն աստիճանի իրականությունը տեսնելու դիապազոն, փորձում է իրականության մեջ հայտնված՝ իր համար անծանոթ երևույթը կա՛մ վերացնել, կա՛մ կոծկել։ Հիմա իրավիճակը, կարծես, ուրիշ է դարձել։ Հասարակությունը հանդիպել է փաստի, որն ինքն իր ներքին մեկնողական ինտերպրետացիոն կոդերով չի կարողանում բացատրել, նոր կոդ ստեղծելու փոխարեն՝ փորձում է իրականությունը հարմարացնել իր կոդերին։ Նման բաները բնորոշ են զարգացման պրիմիտիվ աստիճանում գտնվող մշակույթներին։

– Եվրամիությունը, ՄԱԿ-ը հանդես եկան հայտարարությամբ՝ դատապարտելով ատելության խոսքը, և ԵՄ-ն կոչ արեց իրավապահներին անհապաղ քայլեր ձեռնարկել քաղաքացիների ֆիզիակական անվտանգությունն ապահովելու ուղղությամբ: ԱԳՆ-ն պատասխան արձագանքով հանդես եկավ, մեջբերեմ մի հատված. «Մեր միջազգային գործընկերները պետք է առավել հարգանք և զգայունություն ցուցաբերեն հայկական հասարակության հանդեպ և ձեռնպահ մնան հասարակական քննարկումների անհարկի ուղղորդումից։ Կուզենայինք հիշեցնել, որ հասարակական բարոյականության սկզբունքը մաս է կազմում մարդու իրավունքների միջազգային պարտավորություններին, և դրանք չեն կարող անտեսվել: ՀՀ իշխանությունները չեն հանդուրժելու որևէ անօրինական գործողություն և շարունակելու են պաշտպանել բոլոր քաղաքացիների սահմանադրական իրավունքները»: Ի՞նչ կարծիք ունեք այս պատասխանի վերաբերյալ:

– Շատ վատ կարծիք ունեմ: Սա շատ վատ է բնութագրում և չի արտահայտում էսօրվա մեր իշխանությունում տեղի ունեցող փոփոխությունները: Սա աշխարհիկ պետության ԱԳՆ-ի արձագանք չէ: Մենք շատ հստակ պետք է հասկանանք՝ ո՞րն է մեր արժեքային գերակայությունը, հենարանը, մարդն է ու մարդու իրավո՞ւնքը, որն այսօր զարգացող աշխարհի համար առաջնային է։ Եթե մենք խոսում ենք հումանիզմից, ապա մարդը շատ կարևոր արժեք է: Այդ դեպքում նման տիպի արձագանքն անտեղի էր, պետք է այս արձագանքը լիներ շատ ավելի համարժեք։ Նման արձագանք նույնիսկ նախորդ իշխանությունների օրոք չի եղել։ Իրենք շատ զգույշ են եղել այս տիպի հարցերում։ Սա ավելի շատ նման է էմոցիոնալ արձագանքի։

– Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիայի մասնակիցներից Տեր Ղազար քահանա Պետրոսյանը հայտարարեց, որ «Հայաստանը պետք է աշխարհիկ պետություն չլինի, այլ քրիստոնեական հանրապետություն դառնա»։ Ինչպե՞ս կգնահատեք այս հայտարարությունը և արդյո՞ք այն մտածել է տալիս պետություն-եկեղեցի հարաբերությունների մասին:

– Տեր Ղազարը կղերական անձ է, որն իր անձնական կարծիքն է հայտնել, և այս խնդիրը սահմանադրորեն կարգավորված է: Տեր Ղազարն ո՞վ է, որ որոշի՝ Հայաստանը աշխարհիկ կարո՞ղ է լինել, թե՞ չէ: Այդ միջնադարում էր հնարավոր այդպիսի հայտարարություն: Տեր Ղազարն անուշադրության արժանի ինչ-որ դեմք է, և պետք է գնահատել իր արարքն ըստ արժանվույն։ Նման մարդկանց պետք է կարգի հրավիրել, եթե անհրաժեշտ է՝ նույնիսկ օրենքով սահմանված կարգով:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան