Անցումային արդարադատության մասին հայտարարված կարգախոսներն իրականություն չեն դառնում հեղափոխությունից մեկ տարի անց․ Նարինե Դիլբարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Ժառանգություն» կուսակցության նորընտիր փոխնախագահ Նարինե Դիլբարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով  թավշյա հեղափոխությունից հետո ներքաղաքական զարգացումներին, նշեց, որ տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ժամանակ տալուց բացի պետք է անցնել կուսակցական գործունեության, այսինքն` ցույց տալ գաղափարների այն տեղապտույտը, որն այսօր կատարվում է:

«Ուստի, կարծում եմ՝ «Ժառանգություն» կուսակցությունը մնացյալ ազատական և ժողովրդավարական, այսինքն` իր սկզբունքները կիսող կուսակցությունների հետ կփորձի լուրջ դերակատարում ունենալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դաշտում՝ միշտ երևան հանելով սկզբունքների և գործելակերպի հակասությունը, եթե այն, իհարկե, առկա է»,- ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ նրա՝ կառավարման համակարգում ստեղծված ճգնաժամը, որն առկա է և արձանագրվել էր կուսակցության 12-րդ համագումարի բանաձևում, երևան է հանում իրական մտահոգությունները:

«Հասարակությունն առ այս պահը բաժանված է սևերի և սպիտակների, այսինքն՝ հեղափոխականների և հակահեղափոխականների, և կա գայթակղություն ցանկացած քննադատություն մեկնաբանել որպես հակահեղափոխական երևույթ։ Բայց դա իրականում բնավ այդպես չէ: Հակահեղափոխականությունը, ընդհակառակը, սխալ քայլերի մասին լռելն է, և սխալները շտկելու ճանապարհներ չառաջարկելը: «Ժառանգությունը» որդեգրել է հենց այդ ճանապարհը՝ առաջարկել ուղիներ, մեթոդներ, գաղափարներ և սկզբունքներ, որոնց միջոցով մենք կկարողանանք իրականացնել իսկապես ազատական և ժողովրդավարական Հայաստանի տեսլականը, որը դրված էր հեղափոխության հիմքում»,- ասաց «Ժառանգության» փոխնախագահը:

Վերջինիս խոսքով, թեև արդեն գրեթե մեկ տարի է անցել թավշյա հեղափոխությունից, սակայն անցումային արդարադատության մասին ի սկզբանե հայտարարված կարգախոսներն իրականություն չեն դառնում, իսկ քաղաքական լյուստրացիան, որի մասին խոսվում էր նախորդ տարվանից, այդպես էլ տեղի չունեցավ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան