Վճռաբեկը դատարանը գողության համար դատապարտված 4 երեխաների մորը 2 տարի փորձաշրջան նշանակեց

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վճռաբեկ դատարանն այսօր Սիսիանի բնակիչ Հասմիկ Սարգսյանի նկատմամբ պատիժ սահմանեց 2 տարի փորձաշրջան՝ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի համաձայն։

Նշենք, որ 3 անչափահաս և մեկ չափահաս երեխաների մայր Հասմիկ Սարգսյանի նկատմամբ Վերաքննիչ դատարանն ավելի վաղ սահմանել էր պատիժ 5 տարի ժամկետով, սակայն Վճռաբեկ դատարանն այսօր բեկանեց այդ որոշումը։

Հիշեցնենք, որ ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության վարույթում 2015-2017թթ. հարուցվել էր երեք քրեական գործ՝ Հ.Սարգսյանի կողմից կատարված գողությունների դեպքերի առթիվ, որոնք մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են դատարան:

Մասնավորապես՝ մինչդատական վարույթում ձեռք բերված փաստական տվյալների հիման վրա Հ.Սարգսյանին 2015թ. մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 1-ին մասով և 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ին կետով, 2016թ.՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ի կետով, իսկ 2017թ.՝ 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1-ի կետով:

Նշված քրեական գործերով նախնական քննության փուլում քննիչը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել ստորագրություն չհեռանալու մասին: Դատաքննության արդյունքների և նշանակված պատժաչափի ու տեսակի վերաբերյալ հարցադրումները մինչդատական վարույթի իրավասությունից դուրս են։

Ինչ վերաբերում է մեղադրյալի այն հայտարարությանը, թե, իբր, 2017 թվականին արձանագրված գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքում քննիչը կիրառել է քննության խորթ մեթոդ և քանոնով սպառնացել է ընդունել մեղքը, ապա կոչ ենք անում նրան՝ օրենքով սահմանված կարգով ներկայացնել հաղորդում, ինչը հնարավորություն կտա իրավասու մարմնին պարզել բոլոր հանգամանքները և բազմակողմանի, օբյեկտիվ ու լրիվ քննության արդյունքում համապատասխան անձանց գործողություններին տալ համարժեք քրեաիրավական գնահատական։