Համաշխարհային բանկի Հայաստանի գրասենյակի տնօրեն Սիլվի Բոսութղոն փետրվարի 26-ին այցելել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան։ Այս մասին տեղեկացրին ԵՊԲՀ լրատվական ծառայությունից։ Հաղորդագրության մեջ նշված է. «Հանդիպման սկզբում ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրեց համալսարանի պատմությունը, ֆակուլտետների գործունեությունը, խոսվեց բուհի գիտական աշխատողների, ուսանողների մասին: Նշվեց, որ ԵՊԲՀ-ում ուսանում են նաև մեծ թվով արտասահմանցի ուսանողներ, …

