Արթուր Սաքունցի կինը դատի է տվել դպրոցի տնօրենին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Վանաձորի Պուշկինի անվան թիվ 4 դպրոցի ռուսերենի ուսուցչուհի Կարինա Հարությունովան ասում է, թե դպրոցի տնօրենն իր նկատմամբ խտրական վերաբերմունք է ցուցաբերում: Նրա խոսքով՝ նման վերաբերմունքի է արժանացել այն պատճառով, որ ինքն իրավապաշտպան Արթուր Սաքունցի կինն է:

-Շատ դեպքերում արտահայտությունը հենց այդպես էլ հնչում էր, որ Արթուր Սաքունցի կինն է, ինքը խնդրհարույց է: Չգիտեմ որտեղից էր վերցվել, ինչի՞ց էին դա ենթադրել, բայց նման արտահայտություններ կոնկրետ տնօրենի կողմից շատ են եղել,- ասում է Հարությունովան և վստահեցնում, որ իր նկատմամբ տնօրենի կողմից տարբերակված մոտեցում եղել է միշտ, ավելի ակնառու է դարձել հատկապես վերջին շրջանում:

Մոտ մեկ ամիս առաջ էլ Dasaran.am էլեկտրոնային մատյանում աշակերտների գնահատականները չմուտքագրելու համար ենթարկվել է կարգապահական տույժի. «Երբ որ քննարկեցինք Dasaran.am էլեկտրոնային մատյան գնահատականները ե՞րբ և ինչպե՞ս են անցկացվել, ստացվեց, որ այդ խախտումը մենակ ես չեմ արել: Խախտումներ եղել են նաև իմ կոլեգաների կողմից: Բայց նկատողությունը ստացել եմ մենակ ես»:

Դպրոցի տնօրեն Համլետ Խումարյանը, սակայն, հակադարձում է՝ պնդելով, որ ինքը Հարությունովայի նկատմամբ խտրական վերաբերմունք չի ցուցաբերում: Նա հավաստիացնում է, որ ուշադիր է բոլոր ուսուցիչների վարքագծի նկատմամբ. «Խտրականության դրսևորման որևէ տարր չկա: Իմ բոլոր գործողությունները համաչափ են և ըստ օրենքի: Իմ կողմից աչալուրջ ձևով վերահսկվում է բոլորի աշխատանքային պարտականությունները, թերացող ուսուցիչները զգուշացվում են: Ես դրա մեջ որևէ վատ բան չեմ տեսնում, երբ տնօրենը փորձում է աշխատանքային կարգապահությունը պահել բարձր մակարդակի վրա»:

Մոտ 11 տարվա աշխատանքային փորձով ուսւոցչուհին որոշել է խնդրին լուծում տալ դատական կարգով: Հարությունովան Խումարյանի նկատմամբ դատական հայց է ներկայացրել. «Խտրական վերաբերմունքը միանգամյա գործողություն չէ, որ ես միանգամից դրա համար տվել եմ դատարան: Դա տարիների ընթացքում կատարված քայլեր են, որոնք ես ընկալեցի որպես խտրական վերաբերմունք: Երկրորդ անգամ եմ մտել դատարան, առաջինը՝ խոսքը գնում է էթիկայի նորմերի խախտման մասին: Գործը վարույթ է ընդունվել, բայց դեռ դատը չի եղել»:

Դպրոցի տնօրենն էլ շեշտում է, որ ուսուցչուհին այդ քայլին է գնում անձնական նկատառումներից ելնելով և հավելում, որ գուցե ինքն էլ հանդես գա հակընդդեմ հայցով. «Եթե այն փաստարկները, որոնք նախկինում եղել են հայցադիմումի մեջ, մնան նույն ձևով՝ կդիտարկեմ որպես բարի համբավի արատավորում, և զրպարտության համար հակընդդեմ հայց կներկայացնեմ դատարան»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տաթևիկ Ղազարյան