Պարո՛ն Զեյնալյան, Ձեր պատասխանից հետևում է՝ ոնց որոշել ենք, էնպես էլ պետք է անենք. Սերգեյ Բագրատյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովում այսօր քննարկվում է Կառավարության կառուցվածքի մասին գործադիրի ներկայացրած որոշման նախագիծը։

Նախագծի հիմնական զեկուցող արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանից ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը հետաքրքրվեց՝ գյուղատնտեսությանն առնչվող հարցերն ինչպես են քննարկվելու Էկոնոմիկայի նախարարության հետ կամ ինչո՞ւ Էներգետիկայի նախարարություն ունենալու փոխարեն ունենք Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն՝ իր բնորոշմամբ, ոչինչ չասող բառեր։

Պատգամավորի մտահոգություններին ի պատասխան՝ նախարար Զեյնալյանը նշեց, որ Կառավարությունը գտնում է, որ Սահմանադրությամբ իր վրա դրված պարտականությունները այս պահին կարող է կատարել այսպիսի կառուցվածքով։

«Քաղաքականություն մշակող մարմինը Էկոնոմիկայի նախարարությունն է և Գյուղատնտեսության նախարարության իրավահաջորդն է լինելու, հետևաբար որևէ հակասություն չկա, թե նորմատիվ իրավական ակտերը ստորագրող մարմնի անունն ինչ է լինելու»,- ասաց  նախարարը՝ նշելով, որ նախարարությունների ցանկացած ցանկ էլ կարող է հաջողություն ունենալ արդյունավետ կառավարման պարագայում, ուստի իրենք այս տարբերակն են ընտրել։

Արտակ Զեյնալյանի պատասխանից հետո Սերգեյ Բագրատյանը նկատեց․ «Պարո՛ն Զեյնալյան, Ձեր պատասխանից հետևում է՝ մենք ոնց որոշել ենք, էնպես էլ պետք է անենք։ Այո՛, սա մեծամասնության կառավարությունն է, և թեև մենք ընդդիմություն ենք, բայց սա նաև մեր կառավարությունն է և չեմ կարող իմ մտքերը չփոխանցել Ձեզ»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան