Տրանսգենդերի ելույթի և դրա շուրջ բարձրացված աղմուկի պատճառով ԵԽԽՎ-ում հնարավոր է Հայաստանի դեմ բանաձև ընդունվի. Մարուքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում առաջիկայում հնարավոր է՝ ընդունվի բանաձև ընդդեմ Հայաստանի, այդ բանաձևի ընդունման պատճառն էլ տրանսգենդերի ելույթն էր և դրա շուրջ բարձրացված աղմուկը։ Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության անդամ, ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Նախագծում Հայաստանին վերաբերվող դոմինանտ հատված կա, որը խորհրդարանի ներսում, դրսում տեղի ունեցած քննարկումների արդյունք է։ Հայաստանը հիմա դրա հետ կապված խնդիր է ունենալու, հիմա շնորհակալություն ձեզ, որ այդ հարցը շատ հետևողական կերպով արեցիք, որ անպայման Հայաստանի հետ կապված պրոբլեմ առաջանա»,- ընդգծեց նա՝ քննադատելով նաև լրագրողներին, որոնք այդ թեման լուսաբանել են։

Մարուքյանի փոխանցմամբ՝ եթե բանաձևն ընդունվի, ապա Հայաստանը դատապարտվող երկրների ցանկում է կլինի։

«Ես այդ հանձնաժողովի անդամ եմ, փոխարինողը Վլադիմիր Վարդանյանն է, ես ու Վլադիմիրը պետք է այնտեղ մեր երկրի անունից փորձենք պատասխանել։ Բանաձևում կա ձևակերպում, որ Հավարավային Կովկասի 3 երկրում՝ Վրաստան, Ադրբեջան, Հայաստան, կա իրավունքի խախատում։ Մեզ հավասար են դնում Ադրբեջանի հետ, ինչը շատ վատ է,»,- հավելեց Էդմոն Մարուքյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան