Չեմ բացառում, որ Մարտի 1-ին սահմանադրական կարգը տապալվել է. Գոռ Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովում ՍԴ դատավորի թեկնածու Գոռ Հովհաննիսյանից ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն այսօր հետաքրքրվեց, թե ինչ տեսակետ ունի 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի առնչությամբ։

«Այո կամ ոչ. 2008-ին սահմանադրական կարգը տապալվե՞լ է»,- հարցրեց պատգամավորը։

Ի պատասխան՝ Գոռ Հովհաննիսյանը հիշեցրեց, որ ունի գիտական հոդված գրված սահմանադրական կարգի տապալման վերաբերյալ, իսկ կոնկրետ պատգամավորի հարցի հետ  կապված՝ նշեց, որ զուտ այն հանգամանքը, որ հավաքները ցրելու ընթացքում մահացել է 10 մարդ, հիմք է տալիս ասելու, որ պետության գործողությունները եղել են ոչ համաչափ։

«Պետությունն իր գործողություններով  խախտել է համաչափության սկզբունքը, որը սահմանադրական սկզբունք է։ Դրա իրական խախտման դեպքում պետության գործողությունները դառնում են հակասահմանադրական։ Այդ տեսակետից, չեմ կարող բացառել, որ 2008 թվականի մարտի 1-ին հնարավոր է, որ տեղի է ունեցել սահմանադրական կարգի տապալում այն տեսանկյունից, որ պետությունն իր անհամաչափ գործողություններով խախտել է  մարդու ազատ հավաքներ իրականացնելու իրավունքը, որը սահմանադրական կարգի էական տարրերից մեկն է»,- ասաց  ՍԴ դատավորի թեկնածուն։

Մանրամասները՝ տեսանյութում։