Սպորտի նախարարության պարզաբանումը ՀՀ բռնցքամարտի ֆեդերացիային պետբյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցման առնչությամբ

Լուրեր

30.10.2026 | 21:23
Բաքուն կաջակցի ԱՄԷ-ին, ոչ թե Թուրքիային․ Ալիևի հերթական հակաթուրքական քայլն ու ուղերձը Անկարային
30.10.2026 | 21:10
Սպիտակի գործող համայնքապետը կրկին առաջադրվում է․ ինչ պատմություններով է հիշվում Քաջայր Նիկողոսյանը
30.10.2026 | 20:58
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը «շուտով կավարտվի»
30.10.2026 | 20:47
Դաժան սպանությունից ուղիղ 12 տարի է անցել․ մեղավորներն ազատության մեջ են, վաղեմության ժամկետը՝ մոտ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:39
Բաղրամյանի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Շանթ Առաքելյանը
30.10.2026 | 20:30
Սուր քննարկման առարկա դարձավ՝ ով պետք է հրապարակի Սահմանադրության տեքստը․ Իոաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 20:18
Միրզոյանը Բահրեյնում կմասնակցի «Մանամայի երկխոսություն» անվտանգության ֆորումին
30.10.2026 | 20:14
Մեծամորի ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Սարգիս Արշակյանը
30.10.2026 | 20:00
Ավելի լավ է ընդդիմադիրների հետ ծեծկռտուք ունենաս տեսախցիկների առաջ, քան դիմակավորների ուղարկես՝ ծեծեն նրանց․ Վիլեն Գաբրիելյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:48
Տեքստը չկա, ամբողջ օրը պահանջել եմ․ Մարուքյանը՝ Սահմանադրական բարեփոխումների խորհրդի նիստից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:37
Գեղարքունիքի մարզպետի օգնական Սուրեն Գրիգորյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Սևանում
30.10.2026 | 19:30
ԵԽԽՎ թռել և վերադարձել են 1800 եվրոյով․ ինչ եղան Փաշինյանի նշած 30-50 եվրոյանոց տոսմերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 19:21
ՔՊ-ն Ապարանի ընտրություններին կմասնակցի «Համերաշխություն» դաշինքով․ ցուցակը կգլխավորի Կարեն Եղիազարյանը
30.10.2026 | 19:08
Արծվիկ Մինասյանը և Շուշան Սարգսյանը՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամներ
30.10.2026 | 19:00
Պահանջեցինք Սահմանադրության տեքստը․ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավոր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը տարածած հաղորդագրությամբ անդրադարձել է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Արթուր Գևորգյանը ֆեսբուքյան գրառմանը, ըստ որի՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցումը որակվել է «անօրինություն և ակնհայտ ոչ օրինաչափ»:

«Այս կապակցությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիային պետական բյուջեից տրամադրվող ֆինանսական աջակցության կասեցման համար հիմք են հանդիսեցել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի 2019 թվականի ապրիլի 2-ի N 64-Ա/1 (http://msy.am/files/post/1555402004-64-A-1.PDF) և 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 (http://msy.am/files/post/1554712131-146-A-1.PDF)հրամանները, ինչպես նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի գործադիր կոմիտեի որոշումը:

 

Նշենք, որ 2017 թվականի հուլիսի 24-ի N 146-Ա/1 հրամանով սահմանվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից Հայաստանի Հանրապետության մարզաձևերի ֆեդերացիաներին ֆինանսական աջակցության չափի հաշվարկման կարգը, ֆինանսական աջակցության չափը հաշվարկող հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը: Այդ կարգի III կետով սահմանված է ֆինանսական աջակցություն ստանալու համար պահանջվող փաստատթղթերի ցանկը, որի 5-րդ ենթակետի համաձայն անհրաժեշտ է «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության անդամ լինելու մասին տեղեկանք»,- ասված է հաղորդագրությունում: