Հայաստանը Ուկրաինայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդ կունենա։ Համապատասխան որոշման նախագիծն ընդգրկված է Կառավարության հունվարի 24-ի նիստում, չզեկուցվող հարցերի շարքում: Հարցը գործադիրի հավանությանն է ներկայացրել պաշտպանության նախարարությունը: Ըստ առաջարկվող նախագծի՝ Ուկրաինայում ՀՀ ռազմական կցորդի առկայության պարագայում հնարավորություն կընձեռվի նոր լիցք հաղորդել հայ-ուկրաինական ռազմական, ռազմաքաղաքական ու ռազմատեխնիկական կապերին՝ զարգացնելով նշված ուղղություններով հայ-ուկրաինական համագործակցությունը, տեղում և ժամանակին տիրապետել …

