Հարցրե՛ք Նիկոլ Փաշինյանին, ինչո՞ւ մեկ տարում ՊՎԾ-ն ստուգումներ չի արել ԱԱԾ-ում․ Նորայր Նորիկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

13.12.2024 | 23:31
Գերմանիան հավանություն է տվել 2006թ․ ի վեր զենքի ամենամեծ արտահանմանը Թուրքիա
13.12.2024 | 23:16
Դեսպան Խաչատրյանն իր հավատարմագրերն է հանձնել Ֆրանսիայի նախագահին
13.12.2024 | 22:59
ԵՄ-ն «օդային կամուրջ» է գործարկել՝ Թուրքիայի տարածքով Սիրիա օգնություն հասցնելու համար
13.12.2024 | 22:44
Դեկտեմբերի 16-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
13.12.2024 | 22:26
Նախիջևանի առանձին համազորային բանակի հրամանատարն այցով Թուրքիայում է
13.12.2024 | 22:10
«Արա, աչքերդ չկլորցնե՛ս».ծեծ և բիրտ ուժ՝ մսավաճառների նկատմամբ. Արփինե Սարգսյանի պաշտոնավարման «բացումը». ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 22:00
ԱՄՆ-ի կարմիր գիծը՝ Ադրբեջանի հարձակումն է ՀՀ-ի վրա, չի հանդուրժվի, կապ չունի՝ Թրամփն է նախագահ, թե Բայդենը․ Էդգար Վարդանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 21:43
Ադրբեջանում քննարկում են զինծառայության ժամկետը 1 տարի դարձնելու հարցը
13.12.2024 | 21:28
Հայաստանը նպատակ ունի վերակառուցել տարածաշրջանում համագործակցությունը. ԱԳՆ գլխավոր քարտուղար
13.12.2024 | 21:14
ԿԺԴՀ զինվորներն արդեն կռվում են Կուրսկի մարզում և 2 ժամում գյուղ են գրավել․ ռուս ռազմական թղթակիցներ
13.12.2024 | 21:00
Տղամարդկային ո՞ր կոդեքսով է Աղազարյանը իր թիմի մասին հակառակ ճամբարի ԶԼՄ-ին ինֆորմացիա տվել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.12.2024 | 20:46
Վթար Ազատավան գյուղում. կան տուժածներ և զոհ
13.12.2024 | 20:29
Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության հարցեր են քննարկվել
13.12.2024 | 20:15
Ձյուն, բուք և մերկասառույց. իրավիճակը ճանապարհներին
13.12.2024 | 20:12
Լեհաստանն իր ավիացիան օդ է բարձրացրել Ուկրաինայի վրա ՌԴ զանգվածային հարձակման ժամանակ
Բոլորը

Factor.am-ի հարցազրույցը փաստաբան Նորայր Նորիկյանի հետ

– Պարո՛ն Նորիկյան, մինչ այս պահը հայտնի չէ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դադարեցրե՞լ է ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի լիազորությունները, թե՞ ոչ։ Մինչդեռ, ըստ Քրեական դատավարության օրենսգրքի, պետք է նրա լիազորությունները դադարեցվեն, եթե առնվազն մեղադրանք առաջադրվում է: Ձեր կարծիքով՝ ի՞նչ զարգացում կարող է լինել այս մասով:

– Ձեր հարցի պատասխանը շատ պարզ է և տրված է ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 152-րդ հոդվածով, որի 1-ին մասը նշում է, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից, դատախազի համաձայնությամբ, կասկածյալի կամ մեղադրյալի նկատմամբ կարող է կիրառվել այդպիսի սահմանափակում, եթե վարույթն իրականացնող մարմինը հանգում է հետևության, որ այդպիսի սահմանափակում կիրառելը պայմանավորված է կամ ենթադրում է, որ նա կարող է ազդել վարույթի իրականացման ընթացքի վրա: Այս պարագայում մեղադրյալի վերադաս մարմինը եռօրյա ժամկետում պարտավոր է կատարել որոշումը և կատարման արդյունքների մասին տեղեկացնել վարույթն իրականացնող մարմնին: Քանի որ Դավիթ Սանասարյանը երեկ է ներգրավվել որպես մեղադրյալ, ենթադրվում է, որ ՀՀ վարչապետը եռօրյա ժամկետում կկատարի քննիչի կայացրած որոշումը և արդյունքների մասին կտեղեկացնի վարույթն իրականոցնող մարմնին։

– Կարո՞ղ է վարչապետն այսպիսի հիմնավորմամբ չդադարեցնել Դավիթ Սանասարյանի լիազորությունները, որ լիազորությունների դադարեցումը անմեղության կանխավարկածի խախտում կարող է նշանակել:

– Դավիթ Սանասարյանի լիազորությունների դադարեցումը կամ չդադարեցումը որևէ աղերս չունի նրա՝ անմեղության կանխավարկածի իրավունքի հետ: Անմեղության կանխավարկածը պետք է պահպանել և հարգել մինչև վարույթի ավարտը: Հետևաբար՝ այդ խնդիրը որևէ առնչություն չունի նրա լիազորությունների ժամանակավոր դադարեցման հետ:

– Եթե դատարանը հաստատված համարի Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքը, նա կարող է դատապարտվել առավելագույնը 4 տարվա ազատազրկման կամ տուգանք վճարել՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով: Պարո՛ն Նորիկյան, ծանոթացե՞լ եք Դավիթ Սանասարյանին առաջադրված մեղադրանքին և որքանո՞վ է այն իրավաչափ:

– Ծանոթ եմ ԱԱԾ հաղորդագրությանը։ Մեղադրանքը դասվում է միջին հանցագործությունների շարքին: Ես, անկեղծ ասած, ճանաչելով Դավիթ Սանասարյանին, պետք է արձանագրեմ՝ հավատս չի գալիս, որ Դավիթը կարող է ներքաշված լինել այդպիսի կոռուպցիոն գործընթացի մեջ: Միաժամանակ պնդում եմ, որ պետք է հարգել անմեղության կանխավարկածը՝ մինչև օրինական ուժի մեջ մտած դատական ակտի կայացումը: Տպավորություն չստեղծվի, որ գործ ունենք սոսկ ձևական հայտարարության հետ: Իմ կարծիքով՝ այստեղ խորքային խնդիրներ կան:

Հարցը կբաժանեի երկու մասի՝ իրավական և քաղաքական: Որպես քաղաքացի՝ ողջունում եմ այսօր ընթացող կոռուպցիայի դեմ պայքարի գործընթացը, և եթե իսկապես իշխանության որևէ ներկայացուցիչ իրեն թույլ կտա որևէ կոռուպցիոն գործընթացի մեջ ներքաշվել, ով ուզում է՝ լինի, պետք է պատիժ կրի: Ես վստահ եմ, որ Դավիթ Սանասարյանը նույնպես այդպես է մտածում։ Բայց մյուս կողմից, եթե խնդիրը նայում ենք գործող իրավական կարգավորումներով, ՊՎԾ-ն համարվում է վարչապետի ձախ ձեռքը, ԱԱԾ-ն՝ աջը, և հիմա, երբ քրեական հետապնդում է իրականացվում ՊՎԾ ղեկավարի նկատմամբ, սա խոսում է մի բանի մասին, որ գործող իշխանության պետական համակարգում գործ ունենք լրջագույն խնդրի հետ, և դրա հետևանքներն ավելի լուրջ խնդիրներ են առաջացնելու՝ այն առումով, որ քաղաքական իշխանությունն այս գործընթացից չի կարող շահած դուրս գալ: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը եկավ իշխանության կոռուպցիայի դեմ պայքարի ֆոնի վրա, և իրենց դնելով Սասունցի Դավթի տեղը՝ դուրս եկան կոռուպցիայի դեմ պայքարի՝ Մսրա Մելիքի դեմ, և այդ ճակատամարտում հանկարծ պարզվում է, որ թիկունքում հենց այդ նույն կոռուպցիայի դեմ պայքարող ստորաբաժանումներից մեկը մեղադրում է մյուսին կոռուպցիայի մեջ:

– Բայց դրա հակառակ մեկնաբանությունն էլ կա, որ տեսեք՝ հեղափոխության առանցքային դեմքերից մեկին ենք մեղադրանք առաջադրում, մենք այնքան անաչառ ենք, որ չենք խնայում նույնիսկ մեզնից մեկին հակակոռուպցիոն պայքարում:

– Եթե վերջնարդյունքում Դավիթ Սանասարյանը մեղավոր ճանաչվի և ենթարկվի քրեական պատասխանատվության, դա ուղիղ հարված է լինելու գործող իշխանության քաղաքական հեղինակությանն այն առումով, որ տառացիորեն նույն անձի հետ մեկ տարի առաջ գտնվում էին բարիկադների նույն շարքում և իսկապես պայքարում էին կոռուպցիոն իշխանության դեմ, ու հասնելով իշխանության՝ մեկ տարվա ընթացքում իրենք են թաթախվում կոռուպցիոն սխեմայի մեջ: Հասկանում եք չէ՞: Եթե սա հարված չէ, բա ի՞նչ է: Մյուս կողմից, եթե չի հիմնավորվում Դավիթ Սանասարյանի մեղքը, մենք գործ ենք ունենում մի հանգամանքի հետ, որ ԱԱԾ-ի նման լուրջ կառույցը քրեական հետապնդման իրականացման գործընթացում թույլ է տալիս այդպիսի բացթողում: Ոչ շահավետ վիճակում հայտնվում է Նիկոլ Փաշինյանը:

– Կարծում եք՝ ԱԱԾ-ն առանց վարչապետ Նիկոլ Փաշինյանի տեղյակ լինելու կարո՞ղ էր Դավիթ Սանասարյանին այդպիսի մեղադրանք առաջադրել:

– Ես ոչ միայն չեմ կարծում, այլև բացառվում է, որ ԱԱԾ-ն կարող էր այսպիսի քրեական հետապնդում իրականացնելուց առաջ առնվազն չիրազեկել վարչապետին: Բայց այնպիսի տպավորություն չստեղծվի՝ ես ասում եմ, որ ԱԱԾ-ն անհիմն մեղադրանք է առաջադրել, ո՛չ: Ընդհակառակը, ծանոթ լինելով Քրեական դատավարության օրենսգրքի 202-րդ հոդվածին՝ անձին մեղադրանք առաջադրելու քրեադատավարական պահանջներին, ակնհայտ է դառնում, որ մեղադրանք է առաջադրվում միայն մեկ դեպքում, եթե առկա է նրա մեղավորությունը հիմնավորող բավարար ապացույցների համակցություն:

– Այսինքն՝ Ձեր ասածից ստացվում է, որ վարչապետը թույլ է տվել կամ համաձայնվել է Սանասարյանին մեղադրանք առաջադրելուն՝ լավ հասկանալով, որ դա «խփելու է» իր իշխանության վարկանիշին:

– Վարչապետն այդպիսի սահմանադրական և օրենսդրական իրավասություն չունի, որ վարույթն իրականացնող մարմնին թույլտվություն տա այս կամ այն անձին մեղադրանք առաջադրել: Եկեք ճիշտ հասկանանք, և այստեղ կարևոր է ճիշտ բառերի օգտագործումը: Ես կխուսափեմ որևէ բառ օգտագործել։ Խնդիրը հետևյալի մեջ է. հաշվի առնելով, որ ԱԱԾ-ն վարչապետին ուղղակի ենթակա մարմին է, ես բացառում եմ, որ ԱԱԾ տնօրենը նրան չզեկուցեր իր ենթակա ստորաբաժանման աշխատանքի շրջանակում Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու հնարավորության հարցը: Բայց մնացած որոշումները քննիչի իրավասության շրջանակում են:

Ես ուրիշ բան եմ ուզում ասել, որ այդպիսի ծանրակշիռ փաստերի առկայության պայմաններում վարույթն իրականացնող մարմինը հանգել է հետևության, որ, ըստ իրեն, կան բավարար հիմքեր Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելու: Ենթադրվում է, որ ԱԱԾ տնօրենը վարչապետին ներկայացրել է: Վարչապետը, իմ կարծիքով, հայտնվել է ծանր կացության մեջ այն առումով, որ նա այլ ընտրություն չի ունեցել, քան ընդամենը մեկ բան արձանագրել, որ թող օբյեկտիվ քննություն լինի: Եթե հիմնավորվի Դավիթ Սանասարյանի մեղքը, պետք է պատասխան տա իր կատարած արարքների համար:

– Դուք հայտարարել եք, որ խոսքը գնում է պետական երկու ինստիտուտի՝ ԱԱԾ-ի և ՊՎԾ-ի միջև գոյություն ունեցող անվստահության ցցուն դրսևորման մասին: Ըստ Ձեզ՝ որտեղի՞ց է առաջացել կառույցների միջև այդ անվստահությունը և փաստական ի՞նչ տվյալների վրա հիմնվելով եք նման պնդում անում:

– Ես պետական կառույցների ներքին խոհանոցներին ծանոթ չեմ, կարող եմ իմ գնահատականը ներկայացնել՝ պայմանավորված փաստի արձանագրումից: Մենք ունենք փաստ, որ վարչապետին ենթակա երկու կառույցների միջև առկա է խորը անվստահություն: Եթե վերլուծենք ԱԱԾ քննչական դեպարտամենտի հայտարարությունը և դրան հաջորդող Դավիթ Սանասարյանի հայտարարությունը, մենք ի՞նչ ունենք՝ չոր փաստեր:

– ԱԱԾ-ն կարող է ներկայացնել, թե մեղադրանք առաջադրելիս չոր փաստերի վրա են հիմնվել և այստեղ անվստահության մասին խոսք չի կարող լինել:

– ԱԱԾ-ն բավական լուրջ կառույց է և նման հայտարարություն է տարածում, և որևէ ողջամիտ մարդ վերլուծում է այդ հայտարարությունը: Եվ որոշակի ժամանակ անց հակառակ կողմից է հայտարարություն տարածվում, որ իր դեմ իրականացվում է շինծու քրեական հետապնդում: Հետևաբար՝ այդ երկու հայտարարություններից կարելի է հանգել եզրակացության, որ երկու համակարգերի միջև չկա այդ վստահությունը: Այսինքն՝ ԱԱԾ-ն Դավիթ Սանասարյանի արարքներում տեսել է կոռուպցիոն հանցագործության հատկանիշներ, Սանասարյանն էլ ասում է՝ եղբայր, ո՛չ, դուք իմ նկատմամբ իրականացնում եք շինծու քրեական եհտապնդում։ Ես չեմ հասկանում՝ անվստահելի հարաբերությունների էլ ի՞նչ ցցուն դրսևորում պետք է լինի:

– Պետական վերահսկողության ծառայությունը միակ պետական կառույցն է, որն իրավունք ունի ստուգելու ԱԱԾ-ին: Հետաքրքիր է, որ հեղափոխությունից հետո ԱԱԾ-ում կոռուպցիոն դեպքերի մասին մենք չիմացանք: Միաժամանակ, Դավիթ Սանասարյանը հայտարարել է, որ ՊՎԾ-ն շատերի ոտքերը կարող է տրորել օրենքի շրջանակում. «Այս պարագայում շատերը չեն ցանկանա, որ սկզբունքային ու մաքուր մարդ լինի կառույցի ղեկավարը: Ես չեմ ուզում իմ կասկածների մասին հնչեցնել»: Փաստերի այս համադրությունն ինչի՞ մասին կարող է խոսել:

– Որպես համարձակ լրագրող՝ ես Ձեզ ուղղակի հորդորում եմ այդ հարցը տալ վարչապետ Փաշինյանին, որ պարո՛ն վարչապետ, ինչո՞ւ Ձեր իշխանության գալուց հետո մեկ տարվա ընթացքում ՊՎԾ-ն ստուգումներ չի իրականացրել ԱԱԾ-ում: Այդ հարցի հասցեատերը հենց վարչապետն է, քանի որ ՊՎԾ-ն անմիջապես իրականացնում է վարչապետի ցուցումները: Դուք շատ ճիշտ շեշտադրումներ եք անում, որովհետև տառացիորեն երեկ կամ վերջին ամիսներին Նիկոլ Փաշինյանի կողմից նկատվում է իրավապահ համակարգի նկատմամբ քննադատություն: Երեկ հենց նույն Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետին և ոստիկանապետին հռետորական հարցադրումներ էր ուղղում, թե ինչո՞ւ չեք իրականացնում այս կամ այն գործողությունները: Ինքս էլ բարձրաձայնել եմ, որ իրավապահ համակարգում նկատվում են սաբոտաժի երևույթներ, վերջերս էլ առիթ ունեցա արձանագրելու, որ պետք չէ իրավապահ համակարգում սպասել՝ վարչապետը հրահանգի, նոր դուք սկսեք աշխատել:

– Կարո՞ղ է այդպիսի կարծիք գոյություն ունենալ, որ ՊՎԾ-ն կարող էր կամ այս պահին էլ տրորում է ԱԱԾ-ի ոտքը, և Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրելը կանխարգելիչ գործողություն էր:

– Ես չեմ բացառում և ոչ էլ կարող եմ հաստատել, որովհետև բավարար տեղեկատվություն չունեմ: Բայց Դավիթ Սանասարյանի հայտարարություններից կարելի է նաև որոշակի հետևություններ անել: Հստակ պատասխանել, թե կոնկրետ ո՞ւմ ոտքը կարող էր տրորել ՊՎԾ-ն, պետք է հարցնել Դավիթ Սանասարյանին:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան