Գործող անվտանգության ռազմավարությունը կարելի է անվանել ազատ թեմայով շարադրություն. Ստյոպա Սաֆարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Եթե ուշադրություն դարձնենք, թե 2007 թվականից այս կողմ, երբ ընդունվել է Հայաստանի առաջին անվտանգության ռազմավարությունը, ինչ ֆորս-մաժորներ, պատերազմներ են տեղի ունեցել, ինչ նոր մարտահրավերներ են առաջացել, կարող ենք ասել, որ գործ ունենք իսպառ չգործող փաստաթղթի հետ: Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարության թեմայով քննարկման ժամանակ նման կարծիք հայտնեց քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը:

«Եթե այդ փաստաթղթից որևէ բան կարող է ակտուալ լինել, լավագույն դեպքում դա ներքին անվտանգությանը վերաբերող հատվածը կարող է լինել՝ սահմանադրական կարգ, մարդու իրավունքներ և այլն, որոնք երբեք չեն փոխվում: Պատահական չէ, որ տարբեր երկրներ, այդ առումով օրինակ կարող է լինել ԱՄՆ-ն, մի քանի տարին մեկ թարմացնում են այդ փաստաթուղթը: Կարծում եմ՝ Հայաստանի դեպքում այն մի փոքր ավելի լայն պետք է լինի»,- ասաց քաղաքագետը:

Ըստ Սաֆարյանի՝ Հայաստանի դեպքում Անվտանգության խորհուրդը, որը կոչված է բոլոր քաղաքականություններն անվտանգության պրիզմայով անցկացնելու, այս գործառույթը չի իրականացրել. «Անհայտ է՝ այդ մարմինը նախկինում ինչպես է գործել, մենք լավագույն դեպքում իմացել ենք ԱԽ քարտուղարի անունը»:

Գործող փաստաթուղթը քաղաքագետն ազատ թեմայով շարադրություն է համարում: «Ինչպե՞ս են կազմել այն: Գուցե ուղարկել են տարբեր գերատեսչությունների կամ փորձագետների՝ ում հարկ են համարել, ով ինչքան գեղեցիկ բառեր իմացել է, միացրել է իրար, մեկ փաստաթղթի մեջ են բերել: Այնտեղ ո՛չ համակարգ ես տեսնում, ո՛չ մեթոդներ, ո՛չ չափանիշներ»,- նշեց նա:

Ստեփան Սաֆարյանը, միաժամանակ, դրական է գնահատում, որ հիմա անվտանգության ռազմավարության քննարկման գործընթացն ավելի լայն է և ընդգրկուն:

Մանրամասները՝ տեսանյութում: