Դավիթ Սանասարյանը դիմել է դատարան՝ ընդդեմ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը ապրիլի 17-ին հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ ընդդեմ ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի։

Այս մասին Factor.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից։

Դավիթ Սանասարյանը դատարանից պահանջում է առ ոչինչ ճանաչել մարտի 18-ին Էթիկայի հանձնաժողովի կայացրած որոշումը, ըստ որի՝ Սանասարյանը թույլ է տվել «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով ամրագրված էթիկայի կանոնի խախտում։ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը էթիկայի խախտում էր արձանագրել Սանասարյանի վարքագծում, մասնավորապես, հանձնաժողովը որոշել է, որ պաշտոնյան իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։

Հիշեցնենք, որ էթիկայի կանոնի խախտման մասով հանձնաժողով դիմել էր ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը, հանձնաժողովին վկայակոչելով ՊՎԾ պետի կողմից էթիկայի նորմի խախտման փաստը:

Հիշեցնենք, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը քննարկել էր Դավիթ Սանասարյանի մի շարք հրապարակային հայտարարություններ՝ «…ԵՊՀ-ն առաջիկայում կվերջացնենք, լուրջ խախտումներ կան ԵՊՀ-ում ևս», «…նախնական տվյալներով երկու անգամ կամ ավելի գերազանցելու է Ագրարային համալսարանին», «ծախսերն ուսումնասիրելով՝է կարող ենք ասել, որ բավականին լուրջ թիվ է: Էդ թվում քրեական հանցագործության տարրեր կան», «ԵՊՀ-ում շուրջ երկու ամիս տևած ուսումնասիրության արդյունքները ուղարկվեց դատախազություն: Ըստ մեր նախնական գնահատականի՝ հիմնադրամին հասցվել է ավելի քան 800 մլն դրամի վնաս: Սակայն հավաստիացնում եմ, որ եթե ավելի երկար ուսումնասիրեինք, վնասների արձանագրումները կավելանային», «ես երաշխավորում եմ, վստահեցնում եմ ձեզ, որ այս գործը դատարան է գնալու»:

Հավելենք, որ դիմումի քննությունը հանձնարարվել է դատավոր Արգիշտի Ղազարյանին։ Հայցի ներկայացման համար Սանասրյանը որպես պետական տուրք վճարել է 16 000 դրամ։