Իշխանության ճանապարհը կորցրածները. ՀՀԿ-ն մեկ տարի առաջ և այսօր. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2025 | 22:00
Ընտրությունները կեղծվեցին, բայց մենք էլ չպատրաստվեցինք այնպես, ինչպես անհրաժեշտ էր․ Զուրաբիշվիլի
12.01.2025 | 21:00
Պատկերասրահը պետք է դառնա ժամանցի վայր՝ լավ իմաստով. ապաքաղաքական զրույց Մարինա Հակոբյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 20:40
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող ինքնաթիռը Մախաչկալայից ուղևորվել է Երևան. Քաղավիացիա
12.01.2025 | 20:35
2024թ․-ին վարկային և դրամաշնորհային ծրագրերով ասֆալտապատվել է 38 կմ ճանապարհ․ նախարար
12.01.2025 | 20:05
Ավտովթար՝ Ջրվեժ գյուղում
12.01.2025 | 19:46
Լոս Անջելեսի սիրելի բարեկամներ, այս դժվարին պահին Երևանը ձեր կողքին է․ Ավինյան
12.01.2025 | 19:12
Հայտնաբերվել է պատերազմում նահատակված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարելու մեջ կասկածվող անձը
12.01.2025 | 18:04
ՀՀ ԱԳՆ-ն ամփոփել է 2024թ․-ին հյուպատոսական ծառայություններում արձանագրված փոփոխությունները
12.01.2025 | 17:49
Սպիտակ-Վանաձոր երթուղու միկրոավտոբուսի վթարի հետևանքով 12 քաղաքացի տեղափոխվել է հիվանդանոց, բոլորը դուրս են գրվել
12.01.2025 | 17:36
Դատական իշխանության հեղինակության բարձրացման ուղղությամբ բավականին անելիք ունեն հենց իրենք դատավորները․ ԲԴԽ նախագահ
12.01.2025 | 16:47
2018 թ. հեղափոխությունից հետո ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով գնալը կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան
12.01.2025 | 15:50
Յուրաքանչյուր դատավոր պետք է գործի բացառապես օրենքի և իր խղճի թելադրանքով. ՀՀ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 15:30
Ձեր հիմնական առաքելությունը ոչ թե արդարադատության իրականացումն է, այլ արդարության սահմանումը․ Գալյանը՝ դատավորներին
12.01.2025 | 15:27
Հարցնում են` ինչու նրանք կալանավորված չեն, ձեզ ուղղված հարցերին ես եմ պատասխանում. Փաշինյանը` իրավապահ ոլորտի ղեկավարներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.01.2025 | 14:16
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Բոլորը

Իշխանափոխությունից մեկ տարի անց՝ 2018 թվականի ապրիլից առ այսօր, նախկին իշխող Հայաստանի Հանրապետական կուսակցությունը լքել է 8.188 հոգի: Այս մասին Factor.am-ին տեղեկացրեց ՀՀԿ կազմակերպչական հարցերով հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը:

ՀՀԿ-ն լքածներից շատերը հայտնի դեմքեր են, որոնք այս կուսակցության՝ իշխանություն եղած տարիներին գործադիր և օրենսդիր մարմիններում կարևոր պաշտոններ էին զբաղեցնում: ՀՀԿ-ից հրաժարված թարմ դեմքերից է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, որը, ի դեպ, ՀՀԿ խորհրդի անդամ էր:

Արտակ Շաբոյանը, որին Նիկոլ Փաշինյանն ընդդիմադիր տարիներին անվանել էր ոտքի տակ ընկնող փոքր ֆիգուր, Փաշինյանի կառավարության հետ աշխատեց շուրջ մեկ տարի: Ի դեպ, Շաբոյանին ԱԺ-ում հիշեցրել էինք Փաշինյանի այս հայտարարությունը և հետաքրքրվել՝ ինչպե՞ս է համակերպվել փոփոխությունների հետ:

Նախօրեին   հայտնի դարձավ, որ առաջիկայում Շաբոյանը հրաժեշտ է տալու պաշտոնին, քանի որ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ին ՏՄՊՊՀ նոր ղեկավարի թեկնածու է առաջարկել: Փաստորեն՝ ՀՀԿ-ից հեռանալն էլ Արտակ Շաբոյանին չօգնեց պահպանել պաշտոնը:

Factor.am-ը նախկին իշխանության կազմում ընդգրկված հայտնի անձանց ցանկ էր ուղարկել ՀՀԿ՝ խնդրելով հստակեցնել՝ նրանք այս պահին ՀՀԿ-ականնե՞ր են, թե՞ ոչ: Մեզ տրամադրած պատասխանում ասվում է, որ Արտակ Շաբոյանից զատ՝ ՀՀԿ-ին անդամակցությունը դադարեցրել է նաև ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը: Նա, սակայն, մեզ հետ զրույցում նշեց, որ անդամակցությունը ժամանակավորապես է դադարեցրել:

ՀՀԿ-ից վերջերս հեռացել է նաև Արամ Վարդևանյանը: Նա նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդականն էր, իսկ այժմ համարվում է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ: Վարդևանյանի կինը՝ Արևիկ Ուդումյանն էլ Ռոբերտ Քոչարյանի հարսի՝ Սիրուշոյի նախկին մենեջերն էր:

ՀՀԿ-ն լքել են նաև կուսակցության երիտթևի ակտիվ անդամներից Տիգրան Առաքելյանն ու ՀՀԿ Շիրակի մարզային կառույցի ղեկավար, ՇՊՀ նախկին ռեկտոր Սահակ Մինասյանը: Մի քանի օր առաջ տեղեկացրել էինք, որ ՀՀԿ-ից հեռացել է նաև ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը:

Հանրապետականից արտահոսքը սկսվեց Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո: ՀՀԿ-ն առաջինը լքեց այն ժամանակ պատգամավոր, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի փեսան՝ Արթուր Գևորգյանը: Նա ՀՀԿ-ից հեռանալու մասին հայտնեց 2018 թվականի մայիսի 28-ին, իսկ խմբակցությունից և ՀՀԿ թիմից առաջինը հրաժարվեց գեներալ Մանվել Գրիգորյանը: Սերժ Սարգսյանի հրաժարականի հաջորդ իսկ օրը նա հայտարարեց, որ ԵԿՄ նախագահն է և ՀՀԿ-ի հետ կապ չունի:

ՀՀԿ խմբակցությունը չլքեց, բայց Սերժ Սարգսյանին ուրացավ մեկ այլ գեներալ՝ Սեյրան Սարոյանը: Գեներալը, որ մյուսների նման հայտարարում էր, թե Սերժ Սարգսյանն անփոխարինելի է և պետք է Աստված կանչել, որ նա հանկարծ չփոշմանի վարչապետ դառնալու մտքից, Սարգսյանի հրաժարականից մի քանի օր անց Նիկոլ Փաշինյանին գովքն էր անում ԱԺ-ում:

Արդեն մայիսի 29-ին ՀՀԿ խմբակցությունը լքելու մասին հայտարարեց Շիրակ Թորոսյանը, հունիսի 2-ին՝ Արման Սահակյանը, հունիսի 6-ին՝ Սամվել Ալեքսանյանն ու Արտակ Սարգսյանը: Ֆելքիս Ցոլակյանը ՀՀԿ խմբակցությունից դուրս էր եկել հունիսի 4-ին, բայց ավելի վաղ՝ մայիսի 1-ին քվեարկել էր Նիկոլ Փաշինյանի օգտին: Հունիսի 28-ին էլ ՀՀԿ-ն լքեց գործարար Աշոտ Արսենյանը:

2019 թվականի հունվարի 10-ին ՀՀԿ-ից հրաժարվեցին Սամվել Ֆարմանյանն ու Միհրան Հակոբյանը: Հիշեցնենք, որ Միհրան Հակոբյանը, Սամվել Ֆարմանյանը, Արման Սաղաթելյանն ու Կարեն Բեքարյանը հիմնադրել են «Քառյակ մեդիա» ընկերությունը, որը ձեռք է բերել «Թերթ Էյ Էմ» կայքը, «Արմնյուզ» հեռուստաընկերությունը և «Ռադիո 107 ՖՄ»-ը։

Ի դեպ՝ Սամվել Ֆարմանյանը Հանրապետականը լքեց, երբ չէր բոլորել իր այն հայտարարության մեկ տարին, որ Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալն ուղղակի անհրաժեշտություն է:

Առավել ուշագրավը, սակայն, նախկին վարչապետ, ընդամենը երկու տարի առաջ խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ի «բրենդ» համարվող Կարեն Կարապետյանի՝ Հանրապետականը լքելն էր: Նա ՀՀԿ առաջին փոխնախագահն էր, իսկ կուսակցությունը լքեց 2018-ի դեկտեմբերի 14-ին:

Ի տարբերություն Կարապետյանի, որը հանրապետականացվեց վարչապետ դառնալուց հետո, մեկ այլ նախկին վարչապետ և վերստին պաշտոնը ստանալուց հետո ՀՀԿ-ին անդամագրված Տիգրան Սարգսյանը շարունակում է մնալ այդ կուսակցության անդամ: ՀՀԿ-ին ուղարկված մեր ցանկում նշել էինք նաև նրա անունը, սակայն ստացված գրավոր պատասխանում Տիգրան Սարգսյանի անունը ՀՀԿ-ն լքածների ցանկում ներառված չէ: Հետաքրքիր է, որ շարունակում են ՀՀԿ-ին անդամակցել  տրանսպորտի, կապի և ՏՏ նախկին նախարար Վահան Մարտիրոսյանը, ներդրումների և տնտեսական զարգացման նախկին նախարար Սուրեն Կարայանը, առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը: Նրանք Կարեն Կարապետյանի հետ էին անդամակցել ՀՀԿ-ին:

Factor.am-ի գրավոր հարցին, թե նշված ժամանակահատվածում քանի՞ անձ է անդամագրվել ՀՀԿ-ին, կուսակցությունից պատասխանել են՝ 101 քաղաքացի: Միաժամանակ, սակայն, Factor.am-ի հարցին, թե այս պահին ՀՀԿ-ն քանի՞ անդամ ունի, որևէ թվային տվյալ չի նշվել: Մեզ ուղարկած պատասխանում ասվում է, որ այս պահին հաշվարկ է կատարվում և այդ տվյալը կտրամադրվի ավելի ուշ:

Հետաքրքրվել էինք նաև, թե այս պահին ՀՀԿ-ին անդամակցելու կամ անդամակցությունը դադարեցնելու դիմումներ կա՞ն: Կուսակցությունից երկու հարցին էլ բացասական են պատասխանել:

Ամփոփելով՝ նկատենք, որ ՀՀԿ-ն այդպես էլ չլքեց կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանը: Նա 2018 թվականին ապրիլին՝ հրաժարականից հետո, հանդիպել էր ՀՀԿ խմբակցության անդամների հետ և առաջարկել զբաղվել կուսակցության ղեկավարի փոփոխման հարցով: Մինչ այսօր, սակայն, Սերժ Սարգսյանն այս պաշտոնից չի հրաժարվել: Ավելին, տեղեկություններ են շրջանառվում, որ Սերժ Սարգսյանը շուտով խոսելու է: Սակայն նշենք, որ այս օրերին նրա հետ կապված առարկայական միակ շարժը Ֆեյսբուքում բացված «Պահանջում ենք Սերժ Սարգսյանի վերադարձը» էջն է:

Այսպիսով՝ կարող ենք արձանագրել, որ շուրջ 20 տարի իշխանության ղեկին գտնված Հանրապետական կուսակցությունը, չնայած շարունակում է մնալ Հայաստանի ամենամարդաշատ կուսակցությունը, ըստ պաշտոնական տվյալների՝ ավելի քան հարյուր հիսուն հազար, սակայն անգամ Հանրապետական կուսակցության անդամները չքվեարկեցին հարազատ կուսակցության օգտին: Հակառակ դեպքում՝ այն կստանար ոչ թե 4, 7 տոկոս քվե , այլ կհավաքեր գոնե 5 տոկոս և անցողիկ շեմը հաղթահարելով՝ կհայտնվեր խորհրդարանում։ Իսկ հիմա Մելիք-Ադամյան փողոցն այլևս չի փակվում յուրաքանչյուր ԳՄ նիստից առաջ, այստեղ անդորր է, ջիպերի համար նախատեսված կայանատեղին էլ՝ դատարկ։

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան