Մարուքյանը հիշեցնում է՝ Գեղամ Գևորգյանն ունի 368 օրվա ղեկավարման ստաժ, դա բավարար չէ ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում ընտրվելու համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հաշվել է ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանի՝ ԱԺ ներկայացրած փաստաթղթերը ու պարզել, որ խորհրդարան ներկայացված աշխատանքային գրքույկից և ինքնակենսագրականից պարզ է դառնում, որ պարոն Գևորգյանն ունի 368 օրվա ղեկավարման ստաժ։

«Պարոն Գևորգյանն ասում է, որ իր աշխատած մնացած տարիների հետ կապված ունի ապացույցներ, պայմանագրեր, և որպեսզի դրանք համարվեն ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնի համար պահանջվող կառավարման ոլորտի ստաժ, բերել է մի նամակ, որը, սակայն, պաշտոնական պարզաբանում չէ։ Հիմա իրավաբանների մի խումբը պնդում է, որ ԾԻԳ-ի ղեկավարի 1 տարվա աշխատանքային ստաժը բավարար չէ ՏՄՊՊՀ նախագահի պաշտոնում ընտրվելու համար, իսկ մյուս խումբը պնդում է, որ բավարար է, հետևաբար, որպեսզի խորհրդարանի պատգամավորները չընկնեն Ձեր՝ ղեկավար աշխատած տարիների ստաժի թղթերը հավաքեն, այդ գործը Դուք արեք, բերեք համապատասխան փաստաթղթերը և մեզ ապացուցեք»,- ասաց  Մարուքյանը։

Անդրադառնալով  Գևորգյանի կենսագրության մեջ նշված այն հատվածին, որ նա եղել է ԾԻԳ-ի ղեկավար, Մարուքյանը նշեց, որ այդ ԾԻԳ-ի գործունեությունը կասկածի տակ է դրել Վերահսկիչ պալատը, հետևաբար լավ կաներ, որ ԾԻԳ-ի իր աշխատանքային գործունեության մասին որևէ բան ԱԺ ներկայացրած փաստաթղթերի մեջ չներկայացներ։

Խոսելով իշխանությունից անկախ գործելու Գևորգյանի մասնագիտական կարողությունների մասին էլ Մարուքյանը հարցրեց․ «Հիմա որ գործող իշխանավորներից մեկը բիզնեսով զբաղվի, Դուք կգնաք կտուգանե՞ք․ ժամանակին նույն ասել եմ նաև Շաբոյանին»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան