«Քեթրին»-ը սննկացավ, տեղը բացվեց նորը․ Թագուհի Թովմասյանը՝ սնանկության գնացող ընկերությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

29.11.2026 | 12:23
Ջրամատակարարումը կդադարեցվի Արմավիրի որոշ հասցեներում
29.11.2026 | 12:07
ՔՊ-ի թեկնածուն քվեարկում է Սպիտակի 22/21 տեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 12:00
«Անկախ դիտորդը» ահազանգ է ստացել քվեաթերթիկները հատուկ ծալելու հրահանգի մասին
29.11.2026 | 11:33
Երիտասարդները ԿԸՀ-ի հետ մշտադիտարկում են քվեարկության ընթացքը
29.11.2026 | 11:06
Ընտրությունների ընթացքը Նոյեմբերյանում. ՈՒՂԻՂ
29.11.2026 | 10:49
Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ
29.11.2026 | 10:39
«Չենք կարող կանգնեցնել քվեարկությունը». Սպիտակի 22/25 տեղամասը հոսանքազրկված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 10:13
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն քվեարկում է 22/25 ընտրատեղամասում. ՈւՂԻՂ
29.11.2026 | 09:28
Հոռոմ գյուղում վթարային ջրանջատում է
29.11.2026 | 09:00
Նարեկ Գրիգորյանը գոլ է խփել Ռումինիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:44
Ինչ իրավիճակ է Հայաստանի ճանապարհներին և Լարսում
29.11.2026 | 08:19
RAF. Արման Ծառուկյանը պաշտպանեց չեմպիոնի տիտղոսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.11.2026 | 08:00
Հայաստանի 7 մարզերի 12 համայնքում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում
28.11.2026 | 23:35
Էդուարդ Սպերցյանի հերթական գոլային փոխանցումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.11.2026 | 21:41
Ուգոչուկվու Իվուն` գոլի ու գոլային փոխանցման հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն այսօր խորհրդարան ներկայացած ՏՄՊՊՀ նախագահի թեկնածու Գեղամ Գևորգյանից հետաքրքվեց վերջինիս գնահատականն այն երևույթներին, երբ որոշ ընկերություններ, որոնք ունեն ցածր վարկանիշ, զբաղվել կամ զբաղվում են մենաշնորհային գործունեությամբ, հետո սնանկանում են, իսկ ավելի ուշ՝ բացում նոր ընկերություն, սակայն նույն գործառույթներով։

«Օրինակ՝ այսօր հետախուզման մեջ գտնվող Միհրան Պողոսյանի ընտանիքին պատկանող «Քեթրին» ընկերության մասին է խոսքը, որը սնանկացավ և բացվել է նոր ընկերություն, որը զբաղվում է նույն գործունեությամբ»,- ասաց  Թագուհի Թովմասյանը։

Ի պատասխան պատգամավորի՝ Գեղամ Գևորգյանն ասաց, որ «Քեթրին» և նոր բացված «Բանանա» ընկերության գործունեությանը ծանոթ չէ․ սակայն կա հարկադիր սնանկացման մասին օրենսդրություն, որը պարզում է՝ տվյալ ընկերությունը իսկապես սնանկացել է, թե՞ ընկերության տնօրենը հարկադրված է գնացել նման քայլի՝ պարտքերից ազատվելու և նոր էջից սկսելու համար։

Պատգամավոր Թովմասյանը ՏՄՊՊՀ նախագահի թեկնածուին խնդեց այդ պաշտոնում ընտրվելուց հետո հատուկ ուշադրություն դարձնել ընկերությունների սեփականատերերին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աղավնի Սուքիասյան