ՖԻԴԵ-ի կանանց միջազգային վարպետ Արիանա Կաոիլին սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրը, սկսել է երկշաբաթյա հեծանվարշավ Կիլիկիայի միջնադարյան հայկական Այաս քաղաքից, անցել Անատոլիայով ու Իրանի հյուսիսով ու ավարտել հայ-իրանական սահմանին տեղակայված Ագարակ քաղաքում։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Կաոիլին ասաց, որ հեծանվարշավի շնորհիվ դրամահավաք է իրականացնում «Հայաստանի մանուկներ հիմնադրամի» (COAF)՝ Տավուշի մարզի շահառու սահմանամերձ գյուղերի համար, …