Տպավորություն է ստեղծվում, որ Արթուր Վանեցյանը, հարկատուների հաշվին, իր անձնական հարցերը լուծելու համար հատուկ հաստիք է ստեղծել՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ. «ՔՈ»-ի հայտարարությունը

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

«Քաղաքացու որոշում» կուսակցությունը հայտարարություն է տարածել՝ անդրադառնալով ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանի գրությանը քաղաքացի Գարեգին Միսկարյանին:

«Սույն թվականի ապրիլի 25-ին ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանը գրություն է հղել քաղաքացի Գարեգին Միսկարյանին։ Գրության մեջ նա հորդորել է, որ քաղաքացի Գարեգին Միսկարյանը հերքի Ֆեյսբուք հանրային տիրույթի իր անձնական տարածքում քաղաքական երգիծանքի ժանրում արված գրառումը։

Չնայած գրառումը արտահայտում է քաղաքացի Գարեգին Միսկարյանի կարծիքը և չի արտահայտում որևէ հարցի վերաբերյալ կուսակցության դիրքորոշում, գրության մեջ շեշտված է նրա կուսակցական պատկանելությունը։

ԱԱԾ նման գործելաոճը կարող է ընկալվել որպես ինչպես քաղաքացու քաղաքական համոզմունքների, այնպես էլ կուսակցության միջոցով նրա այլ համոզմունքների վրա ճնշում գործադրելու փորձ, ինչն անընդունելի է մեզ համար։

Գրության հեղինակ, դրա մեջ որպես ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ հանդիսացող անձը «Ազատություն» ռադիոկայանին ներկայացել է որպես ԱԱԾ աշխատակից։ Այս կապակցությամբ, մտահոգիչ է այն հանգամանքը, որ հանրային-պետական ռեսուրսը օգտագործվում է մասնավոր անձի՝ Արթուր Վանեցյանի, նեղ անձնական շահերի սպասարկման համար։

Տպավորություն է ստեղծվում, որ Արթուր Վանեցյանը, հարկատուների հաշվին, իր անձնական հարցերը լուծելու համար հատուկ հաստիք է ստեղծել՝ ՀՀ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչ։

Մեզ համար կարևոր են խոսքի ազատության և բազմակարծության սկզբունքները, որպես ժողովրդավարական հանրություն կառուցելու հիմնասյուներ։ Պետական որևէ ինստիտուտի կամ պաշտոնյայի նկարագրված տիպի միջամտությունը սահմանափակում և խոչընդոտում է քաղաքացու խոսքի ազատության իրավունքի իրացումը։

Ցանկանում ենք նաև այս ակնառու օրինակով հիշեցնել վտանգի մասին, որ ՀՀ կառավարության նիստի ժամանակ վարչապետի կողմից ԱԱԾ տնօրենին օրենքով վերապահված իր լիազորություններից դուրս, «կեղծ լուրերին հետևելու և արձագանքելու» հանձնարարական տալը խոսքի ազատության սահմանափակման հարցում կարող է հանգեցնել աղետալի հետևանքների»,- ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք, որ «Քաղաքացու որոշում» կուսակցության անդամ Գարեգին Միսկարյանը ապրիլի 30-ին նամակ էր ստացել Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանի ներկայացուցիչ Վահե Ենգիբարյանից։ ԱԱԾ տնօրենի ներկայացուցիչը Գարեգին Միսկարյանին առաջարկել է եռօրյա ժամկետում հերքել Ֆեյսբուքի իր էջում արված մի գրառում, որտեղ նշում կա Վանեցյանի ընտանիքի՝ բիզնես գործունեության վերաբերյալ։ Ապրիլի 18-ին «ՔՈ» կուսակցության անդամը սոցցանցի իր էջում գրել էր հետևյալը․ «Այն, որ Վանեցյանի ընտանիքը ծաղկի բիզնես ունի ու դրա ջերմոցների անվան տակ ժամանակին պարսկական դիզելը վառարանի վառելանյութի անվան տակ մաքսազերծում ու վաճառում էին` լսել էինք, բայց որ Նոր Հայաստանում էլ վառելանյութի ներկրմամբ էին զբաղվում, դա նորություն էր»։