Օգոստոսյան խորհրդակցությունների շրջանակում Կրթության և գիտության նախարարԱրայիկ Հարությունյանը մարզային վերջին քննարկումն անցկացրել է Արարատի մարզում. տեղեկացնում է նախարարության լրատվական վարչությունը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Արարատի մարզի կրթության ոլորտիխնդիրները։ Նախարարն իր խոսքում անդրադարձել է դպրոցների ապաքաղաքականացման, համազգեստի, դրամահավաքության, միասնական ավարտական քննությունների, դասագրքերի և կրթական ծրագրերի խնդիրներին: Անդրադառնալով նախատեսվող բարեփոխումներին` նախարարը նշել է, որ գալիք ուսումնական տարվանից սկսած առաջին դասարանցիների ընդունելությունը դպրոցներում տեղի կունենա էլեկտրոնային գրանցման եղանակով, իսկ դասվարների ընտրությունը տեղի կունենա …