Բացահայտվել է Երևանում կատարված սպանության և ծանր մարմնական վնասվածք պատճառելու դեպքը. մեկ անձ ձերբակալվել է

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացնում են, որ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում քննություն է տարվում` պարզելու մայիսի 1-ին Երևանում տեղի ունեցած միջադեպի բոլոր հանգամանքները:

«Նախնական տվյալներով՝ 2019թ. մայիսի 1-ին՝ ժամը 03:35-ին, Շենգավիթ բժշկական կենտրոնից ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևանում գործող տաքսի ծառայություններից մեկի վարորդը հիվանդանոց է տեղափոխել երկու եղբայրների՝ մոտ 30 տարեկան, երկուսն էլ՝ դանակահարված վիճակում:

Շենգավիթ ԲԿ-ից ստացված տեղեկանքի համաձայն՝ եղբայրներից մեկը հիվանդանոց է տեղափոխվել կրծքավանդակի և որովայնի շրջանի՝ թվով 4 կտրած-ծակած վերքերով, որոնցից երեքը՝ թափանցող կրծքային և որովայնի խոռոչներ: Վերջինիս ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, կատարվել է վիրահատություն, սակայն վիրահատությունը դադարեցվել է սրտի կանգի պատճառով և ժամը 05:15-ին գրանցվել է նրա կենսաբանական մահը:

Դեպքի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով:

Բժշկական կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ եղբայրներից մյուսի մոտ ախտորոշվել է «պարանոցի և կրծքավանդակի ձախ կեսի կտրած ծակած թափանցող վնասվածք, ձախակողմյան լարված պնևմոթորաքս»:

Փաստի առթիվ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:

Որոշում է կայացվել երկու քրեական գործերը միացնելու և մեկ վարույթում քննվելու վերաբերյալ:

Նախաքննության ընթացքում ձեռնարկված անհետաձգելի քննչական և օպերատիվ- հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում պարզվել են գործի համար էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ դեպքի վայրը, շարժառիթը, տուժածների ինքնությունը, ովքեր Երևան քաղաքի բնակիչներ են ծնված 1988 և 1987 թվականներին:

Կատարված անհրաժեշտ քննչական, դատավարական և այլ գործողությունների արդյունքում պարզվել է առերևույթ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով նույնպես Երևան քաղաքի բնակիչ է՝ ծնված 1987 թվականին: Վերջինս սպանություն կատարելու և ծանր մարմնական վնասված պատճառելու կասկածանքով բերման է ենթարկվել և ձերբակալվել:

Նշանակվել են դատաբժշկական, դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատահետքաբանական փորձաքննություններ, հարցաքննվել են մեկ տասնյակից ավելի վկաներ:

Ձեռնարկվում են համապատասխան քննչական և դատավարական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: