Միլիարդատեր պաշտոնյան պատրաստվում է մենաշնորհ ունենալ շարժական սրճարանների ոլորտում. Արեն Մելիքյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.09.2026 | 12:54
Ես 102 ռազմաբազայի հարց չեմ բարձրացրել, բայց եթե որոշեն դուրս բերել՝ չենք առարկի. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 12:42
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 989 տոննա դիզվառելիք
03.09.2026 | 12:31
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 12:21
«Մանչեսթեր Սիթին» ու «Չելսին» տրանսֆերային ռեկորդներ են գրանցել
03.09.2026 | 12:12
Կարեն Անդրեասյանը վերանշանակվեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի պաշտոնում
03.09.2026 | 12:10
Պապոյանը՝ ՌԴ շուկայից չհրաժարվելու // Լավրովը՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը կորցնելու մասին․ ԼՈՒՐԵՐ
03.09.2026 | 12:03
Արտահանման ծավալների խնդիրը լուծված է, մենք դիվերսիֆիկացնում ենք․ Պապոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.09.2026 | 11:55
ՌԴ-ն Օդեսայում հարվածել է բազմահարկ շենքի. վիրավորվել է 17 մարդ, այդ թվում՝ 3 երեխա
03.09.2026 | 11:44
Ադրբեջանի և Հայաստանի միջև ռազմական էսկալացիա չկա․ առևտրատնտեսական կապերը զարգանում են․ Ալիևի ներկայացուցիչ
03.09.2026 | 11:33
ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հարցը Երևանի գործն է․ Օվերչուկ
03.09.2026 | 11:24
Էդուարդ Սպերցյանը Սաուդյան լիգայում առաջատար է առանցքային փոխանցումների ցուցանիշով
03.09.2026 | 11:13
Եթե ՀՀ-ն վիզային ռեժիմ մտցնի ՌԴ քաղաքացիների համար, դա կլինի քայլ Երևանի դեմ․ Զախարովա
03.09.2026 | 11:01
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
03.09.2026 | 10:52
«Հայաստանը շատ շուտով կկորցնի ԵՄ-ին անդամակցելու ցանկությունը»․ Լավրով
03.09.2026 | 10:42
21 երկրում 5 երեխայից 1-ը ենթարկվել է տեխնոլոգիաների միջոցով իրականացվող սեռական ոտնձգության և բռնության․ ՅՈՒՆԻՍԵՖ
Բոլորը

«Շարժական սրճարանների միության» ներկայացուցիչները վաղ առավոտից Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում։ Նրանց խոսքով՝ նախկին Կառավարության թույլտվությամբ աշխատող որոշ կետեր հոսանքազրկված չեն, իսկ 47 շրջիկ սրճարաններ հոսանքազրկվել են ապրիլի 17-ից. «Այսինքն՝ դեռևս գործում է կողմնապահություն, անհավասար վերաբերմունք Կառավարության կողմից»:

Հիշեցնենք, որ քաղաքապետարանը որոշում է կայացրել հոսանքազրկել Երևանի կայանատեղիներում գործունեություն ծավալող շրջիկ սրճարանները՝ այդպիսով թույլ չտալով նրանց գործունեությունը: Քաղաքապետարանի այս որոշման դեմ էլ շարժական սրճարանների ոլորտի ներկայացուցիչները բողոքում են: Նրանք պահանջում են, որ գործադիրն այլընտրանքային տարբերակ գտնի, որը թույլ կտա իրենց շարունակել աշխատել: «Մենք ակնկալում ենք վարչապետից, որ մինչև շրջիկ կետերի մասին օրենքի ընդունումը թույլ տան աշխատել: Երբ օրենքն ընդունվի, համապատասխան կարգավորումները տրվեն, պարզ կլինի՝ որն է մնում, որը՝ հանվում: Ինչպես նաև պահանջում ենք, որ հետագա կարգավորումները մեր մասնակցությամբ ընդունվեն: Մենք հիմա պահանջում ենք նաև վարչապետից հանդիպում»,- ասաց Արեն Մելիքյանը:

Նա նշեց, որ արդեն հանդիպում ունեցել են Երևանի ավագանու անդամների հետ, դրական մոտեցում կա «Իմ քայլը» և «ԲՀԿ» խմբակցությունների կողմից, իսկ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորներն առաջարկում են, իր որակմամբ, աբսուրդ տարբերակ՝ աճուրդ, որն ավելի կնպաստի մոնոպոլիայի ստեղծմանը, որովհետև փոքր բիզնեսները չեն կարող մասնակցել աճուրդին:

«Մենք ինքներս ենք ավագանու անդամներին առաջարկել, որ կարգավորումներ մտցվեն, մենք առաջարկել ենք, որ տուրք հասկացությունը մտցվի: Շարժական սրճարանները հիմա 47-ն են, իհարկե՝ պետք է թիվ սահմանվի, օրինակ՝ նշվի, որ Կենտրոնում թույլատրվում է նշված թվով շարժական սրճարաններ: Պետք է սահմանվի հեռավորություն շրջիկ կետերի միջև, օրինակ՝ 500 կամ 1000 մետր: Մենք ուսումնասիրել ենք միջազգային փորձը»,- ասաց նա:

Արեն Մելիքյանը նաև մեկ ուշագրավ հայտարարություն արեց։ Նա տեղեկացրեց, որ կա միլիարդատեր պաշտոնյա, որը ցանկանում է ոլորտում մենաշնորհային դիրք զբաղեցնել, ինչի պատճառով էլ խոչընդոտում են իրենց աշխատանքը։ Մեր հարցերին ի պատասխան՝ Արեն Մելիքյանը չասաց, թե ով է այդ անձը, բայց նշեց, որ համապատասխան տեսանյութ ունի:

Հարցին՝ այս պահին տուրքեր վճարո՞ւմ են, Մելիքյանը պատասխանեց. «Մենք հիմա հարկեր ենք վճարում, աշխատողների եկամտահարկեր ենք վճարում, անհատ ձեռնարկատիրոջ հարկերն ենք վճարում»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Նարեկ Կիրակոսյան