Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը կողմնակից չէ ՀԱԿ-ի առաջարկին՝ վերադառնալ կառավարման կիսանախագահական համակարգին։ «Կարծում եմ պետք է շարունակել առաջ գնալ։ Մենք հիմա ունենք խորհրդարանական համակարգ և պետք է ամեն ինչ անել էդ համակարգի կայացման համար»,- ասում է խորհրդարանի ղեկավարը։ Պարոն Միրզոյանը տեղեկացնում է, որ իշխանության օրակարգում կա սահմանադրական փոփոխություններ անելու մտադրություն, բայց դա հազիվ թե …

